Էլեկտրոնայն գնումների նոր համակարգի տեխնիկական բնութագիր

  • Քննարկվել է

    02.05.2023 - 17.05.2023

  • Տեսակ

    Տեղեկատվություն

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2629

Տպել

Առաջարկներ`

Էդվարդ Գրիգորյան

16.05.2023

www.iTender.am համակարգը տենդերների միջոցով գնումներ և վաճառքներ իրականացնելու հարթակ է, որը գործում է 2018 թվականից և արդեն ունի 3400-ից ավելի ընկերություններ և 300-ից ավելի անհատ օգտատերեր։ Համակարգում օրական միջինում հրապարակվում են 100 հատ տենդերներ։ Պետական տենդերներից բացի համակարգում հրապարակվում են նաև մասնավոր ընկերությունների՝ բանկերի, օպերատորների, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակների, դեսպանատների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում կազմակերպված տենդերները։ www.iTender.am համակարգում առկա են նաև տենդերների կազմակերպման, մասնակցության, տեղեկատվական, փաստաթղթերի ավտոմատացման, կառավարման և այլ հնարավորություններ։ Առաջիկայում նախատեսվում է նաև ավելացնել թվարկված հնարավորությունները և ներգրավել նաև միջազգային, օրինակ՝ ԵԱՏՄ երկրների տենդերները։ Ոսումնասիրելով Գնումների նոր էլեկտրոնային համակարգի հնարավորությունները, որի Տեխնիկական առաջադրանքում նշված է, որ այն պետք է հնարավորություն ընձեռի մասնավոր մոդուլների ինտեգրման համար, մենք կողմ ենք և առաջարկում ենք API /Application Programming Interface/ ինտեգրման ձևով իրականացնել www.iTender.am համակարգի ինտեգրումը նոր համակարգին։ Համաձայն տեխնիկական առաջադրանքի՝ նոր համակարգի օգտատերերը պետք է կարողանան ստանալ պետական գնումների բոլոր հետաքրքրող հրավերները, համակարգի միջոցով հայտեր ներկայացնեն և մասնակցեն պետական գնումներին։ Առաջարկում ենք Գնումների նոր էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքում, որտեղ սահմանված է, որ նոր համակարգը պետք է հնարավորություն ընձեռի մասնավոր մոդուլների ինտեգրման համար, հստակ նշել, որ մասնավոր հատվածի համակարգերի ինտեգրումը պետք է կատարվի API /Application Programming Interface/ ինտեգրման ձևով, և բոլոր այն վերը նկարագրված ֆունկցիոնալ հնարավորությունները, որոնք ունենալու են Գնումների նոր էլեկտրոնային համակարգի մասնավոր օգտատերերը, API /Application Programming Interface/ ձևով ինտեգրման դեպքում պետք է հասանելի լինեն նաև մասնավոր հատվածի համակարգերի օգտատերերին։ API /Application Programming Interface/ ձևով ինտեգրումը միազգային փորձն է։ API ինտեգրումը անվտանգ է, եթե այն ճիշտ է նախագծված և իրագործված։ Համակարգերի ինտեգրման շրջանակներում, պատրաստ ենք ապահովել Տեխնիկական առաջադրանքում սահմանված անվտանգությանը և ապահովությանը վերաբերող պահանջներին։ Հայաստանի կիբեռ անվտանգության ոլորտի լավագույն մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում, պարզվել է, որ համակարգերի API /Application Programming Interface/ ձևով ինտեգրումը որևէ անվտանգային ռիսկ չի պարունակում։ Համակարգերի ինտեգրման վերաբերյալ կարող ենք կազմակերպել մանրամասն քննարկումներ։ www.iTender.am համակարգի ինտեգրումը, հետագայում նաև, ինչու ոչ, երկկողմանի ինտեգրումը, Գնումների նոր էլեկտրոնային համակարգի հետ, կնպաստի երկու համակարգերի օգտատերերի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծմանը։ Այս համագործակցությունը կնպաստի մասնավոր ընկերությունների աշխատանքների և պետական գնումների արդյունավետության բարձրացմանը՝ դառնալով պետություն-մասնավոր գործընկերության լավագույն օրինակներից մեկը։

Տեսնել ավելին