Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը.

Նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածում կատարված փոփոխություններով, որի 20-րդ մասի համաձայն` ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրելու, կադրերի արտա­հոսքը համակարգից կան­խելու, ոստիկանության ծառայողների հա­մար լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ նա­խա­տսելու նպատակով նախաձեռնվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատ­արելու մասին» օրենք­ների ընդու­նումը, որոնցով նախատեսվում է ներդնել ՀՀ ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ:

Սույն իրավական ակտի ընդունումը բխում է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: 

 

2․ Առաջարկվողկարգավորմանբնույթը.

Առաջարկվում է հավելավճարի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորել սույն նախագծով:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության (2021-2026թթ.) ծրագ­րի 1-ին գլխի «Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը» պար­­բերությունից, համաձայն որի   իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Նույն ծրագրի 5.4 գլխում նշված է նաև, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով։

Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավականն է:

Այս համատեքստում կարևորում ենք նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստման արդյունքներով ատեստավորման օբյեկտիվ հնարավորությունը:

Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք գտնվում են ճշգրտման փուլում։ 

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությունում կբարձրացվի ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվա­­­­ծու­թյունը, որի արդյունքում էլ համակարգը կհա­մալրվի բանիմաց կադրերով, ինչ­պես նաև կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից։

  • Քննարկվել է

    27.04.2023 - 12.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3886

Տպել