Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կամո Խաչատրյան 02.05.2023 14:32:34 «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ վերաբերյալ Առաջարկում եմ՝ 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին »ՀՀ օրենքի շրջանակում տալ «Կառուցապատող» հասկացողության ձևակերպումը: 2. Օրենքի նախագծի Հոդված 3 ում՝ բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող լրացուցիչ լիազորությունները ամրագրել համապատասխան «Տարածքային կառավարման մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում: 3. Օրենքի նախագծի Հոդված 4-ի 1. Ենթակետը հանել, քանի որ չկա ոչ մի հիմնավորում, թե ինչու կառուցապատողը կարող է ստանալ իրավունք սեփականատերերի անունից ինքնուրույն ձևավորել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմին: Նոր կառուցված բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելուց հետո կառուցապատողը կարող է շենքում նույնիսկ սեփականություն չունենալ: 4. Օրենքի նախագծի Հոդված 4-ի 2. Ենթակետը շարադրել հետևյալ կերպ, «Նոր կառուցված բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելու օրվանից հետո կառուցապատողը հինգ օրվա ընթացքում շենքի նախագծային փաստաթղթերը շինարարական նորմերով սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին համապատասխան փոխանցում է՝ շինության սեփականատերերի կողմից կառավարման մարմին չձևավորելու դեպքում համայնքի ղեկավարին, իսկ շենքի շինությունների սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմին ձևավորելու դեպքում շենքի կառավարման մարմնին»: Ընդունվել է ի գիտություն: 1.Կառուցապատող հասկացությունը մանրամասն նկարագրված է «Քաղաքաշինության մասին» օրենքով: 2.Նախագծով նախատեսվող՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համադրված են «Տարածքային կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների հետ: 3.Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին ենթակետը չի հանվել, սակայն նախագիծը լրացվել է նոր հոդվածով, որով փոփոխություններ է նախատեսվել Օրենքի 17-րդ հոդվածով: 4.Սկզբնական փուլում համայնքին փաստաթղթեր փոխանցելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ 28.1 հոդվածով նախատեսվում է մտցնել հենց այնպիսի կարգավորումներ, որոնց պարագայում այդ փուլում շենքն առանց կառավարման չի կարող մնալ:
2 Կամո Խաչատրյան 02.05.2023 14:32:34 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ վերաբերյալ Առաջարկում եմ՝ Օրենքի նախագծի Հոդված 1-ի 1. Ենթակետը շարադրել հետևյալ կերպ 1. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից՝ օրենքով սահմանված կազմով և ժամկետում, համայնքի ղեկավարին կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելը. - առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: 2.Օրենքի նախագծի Հոդված 1-ի 4 և 5. Ենթակետը խմբագրել, հաշվի առնելով, որ այդ գործարքները կարող են իրավական ուժ ստանալ նոտարի և ՀՀ կադաստրի կոմիտեի համաձայնությամբ: Ընդունվել է ի գիտություն: 1. 1-ին առաջարկության 4-րդ կետի պարզաբանման հիման վրա նախագծի 1-ին հոդվածում փոփոխություններ չեն կատարվել: 2. ՀՀ կադաստրի կոմիտեն իրականացնում է պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում, իսկ նոտարը՝ վավերացնում է գործարքները, հետևաբար այս մարմինների հետ համաձայնեցման դրույթներ ամրագրելու նպատակահարմարությունը բացակայում է: