Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետությունում 2023/2024 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարիետա Մելիքյան 02.05.2023 12:15:40 | Ողջունում եմ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի՝ պետության կողմից ուսուման վարձի լրիվ փոխհատուցմանը վերաբերվող նախագիծը: Սա հրաշալի հնարավորություն է նոր մակարդակի վրա դնել մարզային բժշկությունը՝ հագեցնելով այն բարձր որոկավորում ունեցող, մոտիվացված և երիտասարդ կադրերով: Միաժամանակ այն թույլ կտա խուսափել մայրաքաղաք Երևանում կադրային կուտակումից և կապահովի համաչափ բաշխում ամբողջ Հանրապետության տարածքով: | Ընդունվել է ի գիտություն | |
2 | Մարիետա Մելիքյան 02.05.2023 12:15:40 | Այս նախագծի վերաբերյալ ունեմ մեկ դիտարկում-առաջարկ: Հետպատերազմյան երկրում, առավել քան երբևէ ծննդօգնությունը պետք է գտնվի ուշադրության կենտրոնում և հասցվի հնարավորինս ավելի բարձր մակարդակի: Այդ ճանապարհին շատ կարևոր է գիտելիքներով զինված նոր կադրերով ոլորտի համալրումը: Ես կարծում եմ, որ ցանկալի է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» կլինիկական օրդինատուրային տրամադրել 1 անվճար( ուսանողական նպասի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում) տեղ: | Առաջարկը չի ընդունվել: Կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի համապատասխան մասնագիտություններով անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը՝ նկատի ունենալով Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների համապատասխան հայտերն՝ ըստ մասնագիտությունների: Նախագծով «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությանը արդեն իսկ հատկացվել է անվճար ուսուցման երկու տեղ: Կլինիկական օրդինատուրայի անվճար ընդունելության տեղերը սահմանափակ են և հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակն ու կադրային պահանջարկը՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությանը ևս մեկ լրացուցիչ տեղ հատկացնելը նպատակահարմար չէ: |