ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ֆունկցիոնալության խորն աստիճան, ֆունկցիոնալության ծանր աստիճան և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման Հավելված 1-ով սահմանված է, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով: Վերնշյալ շահառուներին համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 04-ի թիվ 318-Ն որոշման, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն: Նախագծով առաջարկվում է 3-րդ խմբի հաշմանդամություն (նախագծով առաջարկվող ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք) ունեցող անձանց առաջնային-պահպանման օղակի միջոցով անվճար տրամադրել հիմնական դեղերի ցանկում առկա դեղեր: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից:
Որոշման N 2 հավելվածում ավելացնել թվով 4 նոր հիվանդություններ և համախտանիշներ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի հավելվածի 1-ի Առողջապահության նախարարության բաժնի 4.1 ենթակետերով նախատեսված միջոցառումներց:
Նախագծով առաջարկվում է որոշման N 2 հավելվածում ավելացնել թվով 4 նոր հիվանդություններ և համախտանիշների ավելացում, որոնք ներկայումս ընդգրկված չեն այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, մասնավորապես`
1) Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ –ՊԻԱ, ՀՀ-ում հաշվառված է շուրջ 50 պացիենտ:
Ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որն ախտահարում է յուրաքանչյուր 1000 երեխայից 1–ին ՊԻԱ-ն հանդիսանում է նաև ամենաշատ հաշմանդամություն առաջացնող մանկական ռևմատիկ հիվանդությունը, որը 30-56% հիվանդների մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն: (Հիվանդության սկզբնական շրջանում գերակշռում է էքսուդատիվ բորբոքումը, ավելի ուշ զարգանում են ձևափոխումներ՝ առաջացնելով հոդերում շարժումների սահմանափակում և բերելով հաշմանդամության: Համակարգային ՊԻԱ բնորոշ է ներքին օրգանների ախտահարումը՝ սրտի, թոքերի, երիկամների, որը հետագայում կարող է բերել այնպիսի բարդությունների առաջացմանը, ինչպիսին են՝ սիրտանոթային անբավարարությունը, երիկամների ամիլոիդոզը և երիկամային անբավարարությունը: Հիվանդության որոշ դեպքերում կարող է զարգանալ աչքի աուտոիմուն ախտահարում:
2) Առաջնային իմունոդեֆիցիտով ՀՀ-ում հաշվառված է շուրջ 6 պացենտ:
Առաջնային իմունոդեֆիցիտները հիվանդությունների խումբ են, որոնց դեպքում իմուն համակարգի մեկ կամ մի քանի օղակների բնածին ախտահարման պատճառով երեխաներն ունենում են սովորականից հաճախակի և երկարատև ինֆեկցիաներ, ինչպես նաև այլ հիվանդություններ՝ օրինակ աուտոիմուն, ուռուցքային։
Կախված, թե իմուն համակարգի, որ օղակն է տուժում, հիվանդությունը կարող է ունենալ տարբեր ընթացքներ, ծանր դեպքերում չհայտնաբերվելու և չբուժվելու դեպքում այն շատ արագ կարող է հանգեցնել մահվան։ Ագամագլոբուլինեմիա կոչվող իմունոդեֆիցիտների դեպքում տուժում է պաշտպանիչ հակամարմինների արտադրությունը, ինչի պատճառով երեխաներն ունենում են հաճախակի և երկարատև բակտերիալ վարակներ։
3) Կավասակի հիվանդություն- ՀՀ-ում հաշվառված է շուրջ 25 պացիենտ:
Այս հիվանդությանը հատկապես բնորոշ է պսակաձև զարկերակների բորբոքումը: Բուժում չստացած երեխաների մոտավորապես 15-25%-ն ունենում են պսակաձև զարկերակների խողովակաձև լայնացումներ և կամ անևրիզմաներ: Բարդացած դեպքերում որպես հետևանք կարող են զարգանալ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ և հանկարծամահություն: ԿՀ-ի նկատմամբ առավել ընկալունակ են 6 ամսեկանից 5 տարեկան երեխաները, որոնց մեջ տղաներն ավելի հաճախ են հիվանդանում:
4) Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշներով ՀՀ-ում հաշվառված է շուրջ 6 հիվանդ: Գիյեն-Բարեյի համախտանիշը` սուր պոլիռադիկուլիտ, սուր բորբոքային պոլիռադիկուլոնևրոպաթիայի ձև է, որն արտահայտվում է թորշոմած պարեզներով, զգացողության, վեգետատիվ խանգարումներով։ Հիվանդների մեծամասնության մոտ դիտվում շնչառական կամ ստամոքսաղիքային ինֆեկցիայի նշաններ, բակտերիալ կամ վիրուսային ցիտոմեգալովիրուս, որը գործի է դնում աուտոիմուն ռեակցիան։
5) Անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող նորածինների տարեկան թիվը կազմում է շուրջ 121 նորածին (մինչև 1000գ քաշով նորածիններ)
ՀՀ-ում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 2021թ. տվյալներով 240-ը ծնվել են շատ ցածր քաշով (1000-1500գ) և 121` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ): 2021թ. մանկական (0-1 տարեկան) մահերի շուրջ 70% կազմում են նորածինների (0-28 օրական) մահվան դեպքերը, իր հերթին նորածնային մահացության կառուցվածքում մեծ մաս է (շուրջ 60%) կազմում վաղ նորածնային (0-6 օրական) մահացությունը: Ընդ որում ծննդաբերական բաժանմունքներում 500-1000գ. ծնված երեխաների շրջանում ապրելիությունը կազմել է շուրջ 61%, մինչդեռ զարգացած երկրներում այն հասնում է շուրջ 80%: ՀՀ առողջապահության նախարարության կողմից, կենտրոնացված կարգով, ցածր քաշով ծնված, շնչառական խանգարման համախտանիշ ուներցող անհաս նորածինների համար ձեռք է բերվում «Բերակտանտ» թանկարժեք դեղը, որի անվճար տրամադրման շնորհիվ անհաս նորածինների շրջանում բարձրացել է ապրելիության ցուցանիշը: Այս նորածինները նույնպես կարիք ունեն անհաս նորածինների դեղերի, որը ՀՀ առողջապահության նախարարության կողմից չի տրամադրվում և կախված ընտանիքի սոցիալական վիճակից առաջացնում է ֆինանսական դժվարություններ, քանի որ ֆինանսական բեռը մնում է է ծնողների վրա:
Անհաս երեխաների արդյունավետ խնամքի և ապրելիության ցուցանիշի բարձրացման վրա էական ազդեցություն ունի պարէնտերալ սնուցումը` անհաս նորածինների դեղերի ընդունումն, քանի որ անհաս երեխաները, ընդունակ չեն սնունդը բերանացի ստանալու, ծնվում են էներգետիկ սահմանափակ պաշարով և ունեն ծանր սննդային անբավարարություն, որը կարող է հանդիսանալ ինչպես վաղ, այնպես էլ երկարաժամկետ բարդությունների պատճառ:
Հայաստանում պարենտերալ սնուցման լուծույթները պատրաստվում են բուժքույրերի կողմից, ինչը, հաշվի առնելով մարդկային գործոնը, բարձրացնում է ներհիվանդանոցային վարակների և բժշկական սխալի հետ կապված ռիսկերը: Զարգացած երկրների փորձը ցույց է տվել, որ գործարանային արտադրության ստանդարտացված պրեպարատների կիրառումը, թույլ է տալիս նվազեցնել տնտեսական կորուստները` ապրելիության բարձրացման, ներհիվանդանոցային վարակների նվազեցման և հիվանդանոցային բուժման տևողության կրճատման հաշվին:
Վաղաժամ նորածինների սնուցման թերությունների խնդիրներ`
- մեծացնում է հիվանդանոցում մնալու տևողությունը 2,5 անգամ
- հանգեցնում է ներհիվանդանոցային վարակների զարգացմանը
- կանխում է ֆիզիկական, մտավոր և ճանաչողական զարգացումը
- կրկնապատկում է բուժման ծախսերը՝ մեծացնելով նախարարության կողմից հիվանդանոցին տրամադրվող պետական միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը։
6) Ցրված սկլերոզ,
Ցրված սկլերոզ, որը իրենից ներկայացնում է դեմիելիզացնող հիվանդություն, որի դեպքում վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը, մասնավորապես գլխուղեղի և ողնուղեղի սպիտակ նյութի միելինը: Վնասման արդյունքում նյարդային համակարգում խանգարվում է ազդակ հաղորդելու գործընթացը, որի հետևանքով առաջանում է հիվանդության տարբեր ախտանիշներ, ներառյալ՝ ֆիզիկական, մտավոր և, որոշ դեպքերում, հոգեկան։ Հիվանդության հատուկ նշաներն են՝ երկտեսությունը, մեկ աչքի կուրությունը, մկանային թուլությունը, զգացողության և հավասարակշռության կորուստը։ Ցրված սկլերոզը հիմնականում զարգանում է 20-40 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև երեխաների մոտ։ Կանաք ցրված սկլերոզով 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ, սա գործում է նաև երեխաների դեպքում: ՀՀ-ում հաշվառված է մոտ 240 հիվանդ:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը.
Ֆունկցիոնալության խորն աստիճան, ֆունկցիոնալության ծանր աստիճան և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման Հավելված 1-ով սահմանված է, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով: Նախագծով առաջարկվում է Կառավարության նշված որոշման մեջ կատարել փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա վերը նշված անձանց օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձիք առաջնային-պահպանման օղակի միջոցով կապահովվեն հիմնական դեղերի ցանկում առկա դեղերով, որոնք կտրամադրվեն 100 տոկոս անվճար: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 5-ի«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից: Այդ իսկ պատճառով հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը առաջարկվում է 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642 որոշման Որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Ֆունկցիոնալության խորն աստիճան, ֆունկցիոնալության ծանր աստիճան և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք».
Այդ իսկ պատճառով առաջարկվում է 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642 որոշման Որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Ֆունկցիոնալության խորն աստիճան, ֆունկցիոնալության ծանր աստիճան և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք».
Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց թիվը կազմում է շուրջ 28 563 շահառու: Նշված շահառուներին, համաձայն կառավարության 2004 թվականի մարտի 04-ի թիվ 318-Ն որոշման, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն: Մասնավորապես, նախագծով սահմանված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց կտրամադրվի ֆինանսական փոխհատուցում՝ փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան: Ընդ որում, ներկայումս, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում: Հավելենք, որ խոսքը միայն առաջնային-պահպանման օղակի միջոցով հիմնական դեղերի ցանկում առկա դեղերով անվճար ապահովելու մասին է:
Որոշման N 2 հավելվածում ավելացնել թվով 4 նոր հիվանդություններ և համախտանիշների ավելացում.
Նախագծով առաջարկվում է Կառավարության նշված որոշման մեջ կատարել փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա վերը նշված անձանց օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձիք կապահովվեն 100 տոկոս անվճար դեղերով: Այդ իսկ պատճառով առաջարկվում է 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642 որոշման Որոշման N 2 հավելվածի 2-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.» N 642-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) որոշման N2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով.
- «16) Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)»,
- «17) Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)»,
- «18) Կավասակիի հիվանդություն (դեղեր)»,
- «19) Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)»,
- «20) Ցրված սկլերոզ (դեղեր)»,
- «21) Անհաս նորածինների համար նախատեսված դեղեր»
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակմանը մասնակցել են Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք կարող են օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից: Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում ներքոնշյալ 4 նոր հիվանդություններ և համախտանիշներ ունեցող շահառուները կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող անվճար դեղերի հատկացումից, որի արդյունքում կարձանագրվի`
1) Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
- պացիենտների կյանքի որակի բարելավում, 16-րդ շաբաթում տոցիլիզումաբի կոմբինացված սխեմայով բուժվող հիվանդների 91%-ի մոտ գրանցվել է լավացում, իսկ տոցիլիզումաբ դեղով մոնոթերապիայի դեպքում՝ լավացում գրանցվել է 83%-ի մոտ:
- Երեխաների մոտ անդարձելի փոփոխությունների առաջացման կանխարգելում՝ դրանով իսկ երեխաների մոտ հաշմանդամության զարգացման կանխարգելում,
- Դեղորայքային և վերականգնողական բուժման ծախսարդյունավետության բարձրացում:
2) Առաջնային իմունոդեֆիցիտ, Կավասակիի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշներ
- Այս հիվանդությունների և համախտանիշների դեպքում օգտագործվում են մարդկային իմունոգլոբուլիններ, որոնք պացիենտներին հնարավորություն են տալիս վարել գրեթե առողջ մարդու կենսակերպ։ Դեղորայքն օգտագործվում է կանոնավոր, 4 շաբաթը մեկ անգամ, ամբողջ կյանքի ընթացքում։ Ավելի ծանր կոմբինացված իմունոդեֆիցիտների դեպքում մարդկային իմունոգլոբուլին դեղը օգտագործվում է այլ դեղորայքների հետ համատեղ (հակաբիոտիկներ, հակասնկայիններ, հակատուբերկուլյոզային դեղորայք, այլ) մինչև հնարավորություն է ստեղծվում կազմակերպել ոսկրածուծի փոխպատվաստում։
3) Անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող նորածինների թիվ (մինչև 1000գ քաշով նորածիններ)
- Ապրելիյության աճ։ Նորածինների շրջանում, կախված մարմնի քաշից մահացության տվյալներով, առաջին տեղը 70% կորուստների զբաղեցնում են 2500գ․ և ավելի քիչ քաշով նորածինները,
- Հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկի և ինֆեկցիոն բարդությունների նվազում (զգալիորեն նվազեցնում է բակտերիալ վարակների զարգացման հավանականությունը),
- Նորածնային հաշմանդամության նվազում, ներհիվանդանոցային սեպսիսի և մինիգնիտի ռիսկի իջեցում,
- Հիվանդանոցներում մնալու տևողության կրճատում՝ շնորհիվ թերապիայի արդյունավետության որակական բարձրացման,
- Մանկական մահացության նվազում:
4) Ցրված սկլերոզ հիվանդության համար նախատեսված դեղերի տրամադրմամբ ակնկալվում է հիվանդանոցային բեռի թեթևացում, արդյունավետ դեղերի կիրառումը հնարավորություն են տալիս կանխարգելել հիվանդության առաջընթացը, ինչպես նաև սպաստիկայի, կոորդինացիայի, միզապարկի խանգարումների, ցավերի քայլքի ու վարքի խանգարումների կառավարում: Հիվանդության վաղ հայտնաբերումը, ինչպես նաև՝ ժամանակի բուժումը հնարավորություն է տալիս ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող հիվանդներին ապրել լիարժեք և առանց հետագա բարդությունների։
5. Լրացուցիչֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
2023 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում, դեղերի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին առողջապահության նախարարության հատկացված միջոցների հաշվին, քանի որ անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղեր ծրագրով 2022թ-ի համեմատ 2023թ-ին առողջապահության նախարարության հատկացված միջոցները ավելացել են, մասնավորապես` 2022թ-ին հատկացվել էր 1.179.764,5 ՀՀ հազ. դրամ, իսկ 2023թ.` 1.675.265,59 ՀՀ հազ. դրամ: Տեղեկացնում եմ, որ ավելացված ֆինանսական միջոցների հաշվարկներում արդեն իսկ նախատեսված են նախագծով առաջարկվող շահառուների համար կատարվելիք ծախսերը:
Նշեմ, որ վերոնշյալ միջոցառումներն ընդգրկված են ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայտերում:
2024 թվականին նախատեսվում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի ստացման իրավունք ունեցող անձանց հիմնական դեղերի ցանկով նախատեսված դեղերի ամբողջական ապահովում /գործող 50% զեղչով տրամադրման փոխարեն/: Միևնույն ժամանակ նախատեսվում է դիսպանսեր հսկողության հիվանդներին ամբուլատոր պայմաններում դեղորայքի տրամադրում:
Նախագծի ընդունմամբ 2023 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԻԴԻՈՊԱԹԻԿ ԱՐԹՐԻՏ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԹԻՎ |
50 |
1.Պացիենտների թիվ, որոնք կարիք ունեն Տոցիլիզումաբ խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 162մգ դեղի |
12 պացիենտ |
Տարեկան 12 պացիենտի բուժման համար միջինում անհրաժեշտ դեղի քանակ |
480 սրվակ |
1 դեղի միավորի գին` ՀՀ դրամ |
72 560 |
Շահառուների տարեկան ֆինանսավորում` ՀՀ հազ. դրամ |
34 828,8,0 |
2.Պացիենտների թիվ, որոնք կարիք ունեն Ադալիմումաբ 40մգ, նախալցված ներարկիչ դեղի |
38 պացիենտ |
Տարեկան 38 պացիենտի բուժման համար միջինում անհրաժեշտ դեղի քանակ |
912 |
1 դեղի միավորի գին` ՀՀ դրամ |
70000 |
Շահառուների տարեկան ֆինանսավորում` ՀՀ հազ. դրամ |
63 840,0 |
3. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԻՄՈՒՆՈԴԵՖԻՑԻՏ, ԿԱՎԱՍԱԿԻԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԵՐ |
37 |
Տարեկան 37 պացիենտի բուժման համար միջինում անհրաժեշտ դեղի քանակ |
2 700 |
1 դեղի (Իմունոգլոբուլին մարդու նորմալ լուծույթ կաթիլաներարկման 1գ ապակե սրվակ) միավորի գին` ՀՀ դրամ |
48 000 |
Շահառուների տարեկան ֆինանսավորում` ՀՀ դրամ |
129 600,0 |
4. Անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող նորածինների թիվ |
121 |
Տարեկան 121 պացիենտի բուժման համար միջինում անհրաժեշտ դեղի քանակ |
605 |
Ալանին, արգինին, ասպարագինաթթու, ցիստեին, գլուտամինաթթու, գլիցին, հիստիդին, իզոլեյցին, լեյցին, լիզին մոնոհիդրատ, մեթիոնին, օրնիթինի հիդրոքլորիդ, ֆենիլալանին, պրոլին, սերին, տաուրին, թրեոնին, տրիպտոֆան, թիրոզին, վալին, կալիումի ացետատ, կալցիումի քլորիդի դիհիդրատ, մագնեզիում ացետատի տետրահիդրատ, նատրիումի գլիցերոֆոսֆատ հիդրատացված, գլյուկոզի մոնոհիդրատ, ձիթապտղի յուղ զտված + սոյայի յուղ զտված միավորի գին` ՀՀ դրամ |
36 900 |
Ալանին, արգինին, ասպարագինաթթու, ցիստեին, գլուտամինաթթու, գլիցին, հիստիդին, իզոլեյցին, լեյցին, լիզին մոնոհիդրատ, մեթիոնին, օրնիթինի հիդրոքլորիդ, ֆենիլալանին, պրոլին, սերին, տաուրին, թրեոնին, տրիպտոֆան, թիրոզին, վալին, կալիումի ացետատ, կալցիումի քլորիդի դիհիդրատ, մագնեզիում ացետատի տետրահիդրատ, նատրիումի գլիցերոֆոսֆատ հիդրատացված, գլյուկոզի մոնոհիդրատ, ձիթապտղի յուղ զտված + սոյայի յուղ զտված դեղի |
22 324,5 |
Ցրված սկլերոզ ունեցող պացիենտների թիվ |
240 |
Տարեկան բուժման համար միջինում անհրաժեշտ դեղի թիվ |
90.000 |
1 դեղի(Գլիատիմեր ացետատ 20մգ/մլ, ինտերֆերոն բետա 1-ա 30մցգ) գին` ՀՀ դրամ |
1786 |
Շահառուների տարեկան ֆինանսավորում` ՀՀ դրամ |
160.740,0 |
Ընդհանուր շահառուների տարեկան ֆինանսավորում` ՀՀ դրամ |
411 333,3 |
Միավորի գները այս պահին դեղագործական շուկայում գործող գներն են, որոնք սայմանված կարգով մրցույթ հայտարարելու դեպքում ենթակա են փոփոխման:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի հավելվածի 1-ի Առողջապահության նախարարության բաժնի 4.1 ենթակետերով նախատեսված միջոցառումներց:
-
Քննարկվել է
19.04.2023 - 04.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3241
Տպել