Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2022 թվականի հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը (Այսուհետև՝ նաև Արձանագրություն) վավերացնելու մասին ՀՀ օրենքը:ֆ
Արձանագրության շրջանակներում Կողմերը, որոնք ստորագրել են արձանագրությունը, համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա:
Կողմերի իրավասու մարմիններն ուղարկում, ստանում են հարցումներ և կազմակերպում են դրանց օպերատիվ և պատշաճ կատարումը:
Արձանագրության 5-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր Կողմ սահմանում է իրավասու մարմինների ցանկը և փոխանցում ավանդապահին Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն ի պահ հանձնելիս։ Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին յուրաքանչյուր Կողմ 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:
Արձանագրության համաձայն՝ Կողմերն իրենց իրավասու մարմինների միջոցով կատարվող հարցումով պարտավորվում են միմյանց փոխանցել իրեղեն ապացույցներ՝ հարցում ուղարկող Կողմի քրեական դատավարության ընթացքում օգտագործելու համար:
2021 թվականի մայիսի 6-ին ընդունվել է և մայիսի 17-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությամբ նախատեսված իրավասու մարմինների ցանկը սահմանելու մասին» N 728-Ն որոշումը (Այսուհետև՝ Որոշում)։
Որոշման հավելվածում, որպես իրավասու մարմին նշված է․ «Նախնական քննություն իրականացնող մարմիններ՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով դատարանի վարույթում գտնվող գործերով։»։
Արձանագրությամբ նախատեսված գործառույթների իրականացման համար սահմանվող իրավասու մարմինների ցանկն առավել պարզեցնելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել վերոգրյալ կարգավորումը։
Որոշման նախագծի ընդունման պարագայում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 728-Ն որոշման հավելվածում՝ հստակեցնելով «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությամբ նախատեսված իրավասու մարմինների ցանկը։
Մասնավորապես, առաջարկվում է Որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ մինչդատական վարույթում քննվող գործերով, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ դատարանների վարույթներում քննվող գործերով։»։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությամբ նախատեսված իրավասու մարմինների ցանկը՝ Արձանագրությունը ստորագրած կողմերի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
-
Քննարկվել է
18.04.2023 - 03.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Իրավական փոխօգնություն, Միգրացիա և քաղաքացիություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2894
Տպել