ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N389-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արոտների ծանրաբեռնվածության ճշգրտման և դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» N389-Ն որոշմամբ արոտների բեռնվածությունը հաշվարկելիս հաշվի են առնվում միայն տավարի և ոչխարի գլխաքանակը, մինչդեռ ձիերը դրանում ներառված չեն։ Ներկայումս շատ տնտեսավարողներ տավարի և ոչխարի հետ արոտավայր են տեղափոխում նաև ձիեր, երբեմն առանձին ձիերի երամակներ և անհրաժեշտություն է առաջանում դրանք ևս ներառել արոտների ծանրաբեռնվածության հաշվարկներում։ Միաժամանակ հստակեցման կարիք ունի հերթափոխային արածեցման դեպքում արածեցման բոլորապտույտների միջև ընկած ժամանակահատվածը։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N389-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է կարգավորել արոտների ծանրաբեռնվածության հաշվարկները՝ ձիերի արածեցման պարագայում, ինչպես նաև միևնույն արոտակտորները բազմակի արածացնելու դեպքում հստակեցնել արածեցումների միջև ընկած ժամանակահատվածը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
5․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի արոտակտորների մակերեսներին համապատասխան առավել ճշգրիտ իրականացնել գյուղատնտեսական կենդանիների բաշխվածությունը, արդյունավետ օգտագործել արոտավայրերը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արածեցված արոտակտորներում արժեքավոր բույսերի վերաճի համար։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3 «Անասնաբուծության ճյուղի զարգացում» միջոցառման «տոհմային գործի բարելավման միջոցով տոհմային կենդանիների տեսակարար կշռի տարեկան 10-15 %-ով ավելացում» արդյունքի հետ։
7․ Այլ տեղեկություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N389-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չկան։
-
Քննարկվել է
17.04.2023 - 02.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2927
Տպել