ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը պայմանավորված ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Ա որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով սահմանված, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.11.2021թ. թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված 13.1 միջոցառման (գնման պայմանագրերի ոչ պատշաճ կատարման ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում) կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով նախատեսված է «Գնման գործընթացի մասնակիցների վարկանշավորում» միջոցառումը, որից ակնկալվող արդյունքն է մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրումը՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա: Միաժամանակ նշված միջոցառումը ներառված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թ. գործունեության միջոցառումների ծրագրի վերոնշյալ կետում: Նախագծով նախատեսվում է սահմանել, որ փորձաքննված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացված շինարարական աշխատանքներ կատարած բարեխիղճ մասնակիցները կներառվեն նախաորակավորված մասնակիցների ցուցակում, իսկ այդ ցուցակում ընգրկված մասնակիցների գնման ընթացակարգերին մասնակցության առանձնահատությունները կսահմանվեն ՀՀ կառավարության առանձին որոշմամբ: Մասնավորապես նախագծով նախատեսվում է սահմանել, որ բարեխիղճ մասնակիցները կներառվեն նշված ցուցակում եթե 2024թ. հունվարի 1-ից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը պատվիրատուներից երեքից ավելի անգամ ստանա տվյալ և դրան նախորդող 2 տարիների ընթացքում այդ կապալառուների կողմից պայմանագրային պարտավորությունները պատշաճ կերպով կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվություն: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրում՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա:
|
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակում ընգրկված մասնակիցներին վարկանիշների շնորհման և այդ մասնակիցների՝ գնման ընթացակարգերին մասնակցության առանձնահատությունները սահմանել ՀՀ կառավարության առանձին որոշմամբ: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
9 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից: |
-
Քննարկվել է
14.04.2023 - 29.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Ֆինանսական
Դիտումներ` 2149
Տպել