««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը բխում է ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գործող խմբային համակարգի կատարելագործման և 2016 ու 2017 թվականների համար նույնպես հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ներկայումս 2016 և 2017 թվականների հաշվետու ժամանակաշրջանների համար ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկումն իրականացվում է փուլինգային եղանակով` սահմանված տարեկան առավելագույն տոկոսադրույքի հիման վրա: Բացի այդ, գործող օրենսդրությամբ սահմանված են հիմնական միջոցների հիմնական խմբերը և այդ խմբերի մեջ առանձին ենթախմբեր ձևավորելու հնարավորություն նախատեսված չէ:
Խնդիրը կայանում է նրանում, որ անցած տարիների ընթացքում ի հայտ են եկել ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային մեթոդի որոշակի խնդիրներ, որոնք հարկ վճարողների համար ստեղծում են որոշակի բարդություններ: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է 2016 և 2017 թվականների հաշվետու ժամանակաշրջանների շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճարողներին ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային և գծային մեթոդների միջև ընտրության իրավունք տալ: Միաժամանակ, գործող խմբային մեթոդը կատարելագործելու առումով առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի մեջ ձևավորել ենթախմբեր և այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման ընթացակարգերի առավելագույնս հստակեցմանը և պարզեցմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման գործող ընթացակարգերը:
-
Քննարկվել է
16.02.2017 - 20.03.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 11367
Տպել