Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 54 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 54 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը օրենքի ուժով անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության:

Կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:

Վերոնշյալ ենթակայության փոփոխությամբ և անվանափոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մի շարք իրավական ակտերում կատարել փոփոխություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգը սահմանելու մասին» N 54-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ ։

 

2. Կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի N 54-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածով և 3-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշմամբ նախատեսված կարգավորումները։

Ուստի, ելնելով վերոգրյալից՝ Որոշման մեջ կատարվել է համապատասխան փոփոխությունները, իսկ ահա Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարեու անհրաժեշտություն չի առաջանա։

 

3․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգի իրականացման շարունակականությունը։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

 

5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը օրենքի ուժով անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:

Վերոնշյալ ենթակայության փոփոխությամբ և անվանափոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մի շարք իրավական ակտերում կատարել փոփոխություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին» N 1711-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ։

 

2․ Կարգավորման  բնույթը.

Ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածով և 3-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև  Կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշմամբ նախատեսված կարգավորումները։

Ուստի, ելնելով վերոգրյալից՝ Որոշման մեջ կատարվել է համապատասխան փոփոխությունները, իսկ ահա Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարեու անհրաժեշտություն չի առաջանա։

 

3․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագրի իրականացման շարունակականությունը։

 

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

 

5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի 4.2 բաժնի 6-րդ կետից, որի համաձայն կառավարության առաջնահերթություններից է ՀՀ-ում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործումը: Այդ  համատեքստում մշակվելու  է  «Փախստականների  և  ապաստանի  մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ  և լրացումներ  կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծ,  որում հստակ ամրագրվելու  են ՀՀ-ում փախստական ճանաչված  և ապաստան ստացած  անձանց   ինտեգրման  նպատակով պետության  կողմից  իրականացվելիք  միջոցառումները, այդ  թվում   ժամանակավոր կացարանով ապահովելու  նպատակով ֆինանսական միջոցների  տրամադրումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը   

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022  թվականի  դեկտեմբերի  16-ի ՀՕ-457-Ն և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփո-խություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-458-Ն օրենքների ընդունմամբ, ինչպես նաև գործող կարգում գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների լուծման և որոշ դրույթների հստակեցման արդյունքում գործընթացի առավել կանոնակարգված կազմակերպման անհրաժեշտությամբ:

Օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ Հարթակ) գործարկվել է 2022 թվականի հունվարի 3-ից։ Հարթակի գործունեության ընթացքում բացահայտվել և շտկվել են բազմաթիվ տեխնիկական խնդիրներ։ Բացի այդ՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության օժանդակությամբ կատարվել են Հարթակի շահառուների հարցումներ՝ Հարթակի աշխատանքի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով։ Հարցումների արդյունքների ամփոփման արդյունքում բացահայտվել են մի խումբ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է գործող իրավական կարգավորման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես՝

1) համաձայն գործող կարգավորման գործատուն Հարթակում դիմումը ներկայացնում է 2 փուլով՝ նախ լրացնում է թափուր աշխատատեղի նկարագիրը, ապա, ստանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ ԱՍՀՆ) դրական եզրակացությունը, նոր մուտքագրում է օտարերկրացու տվյալները։ Այս մոտեցման կիրարկման արդյունքում օտարերկրացուն աշխատանքային գործունեության իրականացման հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման գործընթացում ներգրավված պետական կառավարման այլ մարմիններին գործի պատշաճ և բազմակողմանի քննության համար մնում է չափազանց քիչ ժամանակահատված։ Բացի այդ, եթե օտարերկրացին, որի համար դիմում է գործատուն, դիմումը ներկայացնելու պահին արդեն իսկ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և նրա Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու ժամկետը սպառվում է մինչև ԱՍՀՆ օպերատորի կողմից եզրակացություն տրամադրելը, ապա օտարերկրացին ենթարկվում է վարչական պատասխանատվության, քանի որ առկա չեն փաստական հանգամանքներ առ այն, որ նա փորձել է օրինականացնել իր գտնվելը․

2) համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն և  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքների՝ ներքին գործերի նախարարության կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության կազմում գործած Միգրացիոն ծառայության և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիման վրա: Հաշվի առնելով վերանշյալ օրենքների համաձայն իրականացված փոփոխությունները՝ առաջացել է Հարթակին մշտական հասանելիություն ունեցող և օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տրամադրող մարմինների ցանկի և նրանց գործառույթների վերանայման անհրաժեշտություն․

3) իրականցված մշտադիտարկման արդյունքում բացահայտվել են դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների կողմից Հարթակ ներկայացվել են Հայաստանի Հանարապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ստացման դիմումներ, սակայն օտարերկրացիները հաշվառված չեն եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) տվյալների շտեմարանում որպես աշխատողներ։

Միևնույն ժամանակ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N ՀՕ-458-Ն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի ընդունման դեպքում առաջանալու է Հարթակում տեխնիկական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ առաջարկվում է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

 

2. Կարգավորման բնույթը

Սույն հիմնավորման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված խնդրի լուծման նպատակով սույն որոշմամբ առաջարկվում է կիրառել մեկ փուլով դիմումի ներկայացման կարգավորում։ Նույն կետի 2-րդ ենթակետով առանձնացված խնդրի լուծման նպատակով նախագծում հստակեցվել են Հարթակին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը և նրանց գործառույթները։

Նույն կետի 3-րդ ենթակետով ներկայացված խնդրի առնչությամբ նախագծով առաջարկվում է ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների կողմից Հարթակում Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ստացման դիմումի ընդունման ընթացակարգի փոփոխություն, այն է՝ դիմում ներկայացնելու հնարավորության տրամադրում միայն այն օտարերկրացիներին, որոնք հաշվառված են ՊԵԿ տվյալների շտեմարանում որպես աշխատողներ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը չի նախատեսում այլ իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարում։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրվող ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կիրականացվի ավելի հստակ կարգավորումների համաձայն։

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Քննարկվել է

    10.04.2023 - 25.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2675

Տպել