Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ և ԱՅԼ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածում «առանց ծնողական խնամքի մնացած» բառերը փոխարինել է «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված» բառերով: 

Հոդված 2. Օրենսգրի 41-րդ հոդվածի 2-րդ մասում, 42-րդ հոդվածի 1-ին մասում, 54-րդ հոդվածի 3-րդ մասում, 56-րդ հոդվածի 3-րդ մասում, 57-րդ հոդվածի 1-ին մասում, 62-րդ հոդվածի 4-րդ մասում, 66-րդ հոդվածի 2-րդ մասում, 111-րդ հոդվածի 1.2-րդ մասում, 112-րդ հոդվածի 2-րդ մասում, 113-րդ հոդվածի 2-րդ մասում, 116-րդ հոդվածի 3-րդ մասում, 120-րդ հոդվածի 2-րդ մասում, 126-րդ հոդվածի 4-րդ մասում, 132-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 136-րդ հոդվածի 2-րդ մասում, 137-րդ հոդվածի 7-9-րդ մասերում, 138-րդ հոդվածի 2-րդ մասում «շահեր» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «լավագույն շահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։ 

Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) հետ համատեղ անհապաղ իրականացնում են երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպում, ներառյալ՝ երեխայի տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն։» 

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ նախադասության «կամ մանկավարժի» բառերը հանել,
  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող:

Երեխայի կողմից տրամադրված գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչն արձանագրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, դատարանի կամ այլ մարմինների և կազմակերպությունների կողմից:»: 

Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա» բառերը փոխարինել «Երեխայի» բառով, իսկ «փոխում է» բառերը փոխարինել «, հաշվի առնելով երեխայի կարծիքը, կարող է փոխել» բառերով,
  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Եթե երեխայի անվան վերաբերյալ երեխայի և ծնողների կամ ծնողներից մեկի միջև առկա է անհամաձայնություն, ապա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը տրամադրում է մտորման ժամկետ մինչև մեկ ամիս ժամկետով, որից հետո այն չկարգավորելու դեպքում՝ անհամաձայնությունը լուծվում է դատական կարգով: Երեխայի անվան վերաբերյալ դատավարության ընթացքում երեխայի շահերը ներկայացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:»: 

Հոդված 6. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, ինչպես նաև 112-րդ հոդվածի 3-րդ մասում «երեխաների շահեր» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «երեխայի լավագույն շահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։ 

Հոդված 7. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «բժշկական, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից, ինչպես նաև խնամակալից, հոգաբարձուից, խնամատարից» բառերով: 

Հոդված 8. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • «կենսական շահերն» բառերը փոխարինել «լավագույն շահն» բառերով,

2) 4-րդ կետում «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից» բառերով,

3) 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: 

Հոդված 9. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «ա», «բ» և «գ» համարակալումը փոխել 1-3-րդ համարակալմամբ, ինչպես նաև «գ» կետում «այն» բառը փոխարինել «մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը և այլ» բառերով,
  • 1 մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.1. Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից տասնօրյա ժամկետում:»։ 

Հոդված 10. Oրենսգրքի 63-րդ հոդվածում`

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ելնելով երեխայի լավագույն շահից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ։ Այդ վճռում դատարանը կարող է անդրադառնալ նաև՝

  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելու հարցին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս վերջիններիս իրավունքների և պարտականությունների շրջանակին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին՝ հաշվի առնելով մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնամատար ընտանիք տեղավորելու հնարավորության մասին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում տեղավորելու հարցին:
  1. Ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողն անկարող է կատարել ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը կամ մտավոր զարգացումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հիմքերը։

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-2.3-րդ մասեր.

2.1. Ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխայի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողը կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարն իր նախաձեռնությամբ երեխայի ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի հետ համատեղ աջակցում են ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողին հաղթահարել ծնողական իրավունքների սահմանափակման հիմք հանդիսացող խնդիրները և դժվարությունները՝ կազմելով համապատասխան անհատական սոցիալական ծրագիր:

2.2. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։

2.3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել դատարան՝ ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահից:,

3) 4-րդ մասում «պարտադիր մասնակցությամբ» բառերը փոխարինել «ու երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի, պարտադիր մասնակցությամբ, որտեղ իրականացվում է երեխայի խնամքն ու դաստիարակությունը» բառերով: 

Հոդված 11. Օրենսգրքի 65-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասություններ՝ «Ծնողական իրավունքները սահմանափակված ծնողը երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ։ Երեխան, ում ծնողի ծնողական իրավունքները սահմանափակվել են, խնամակալի կամ հոգաբարձուի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դատական կարգով վիճարկել իր ծնողի հետ կապ ունենալու արգելքը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին:»: 

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Երեխաներին պահելու համար միջոցները (ալիմենտը) վճարվում են անկանխիկ ձևով:»: 

Հոդված 13. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում «դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում» բառերով: 

Հոդված 14. Օրենսգրքի 73-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Անաշխատունակ չափահաս զավակներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 15. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝

«4.1. Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 16. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասությամբ՝ «Ամուսինների (նախկին ամուսինների) միջև ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 17. Օրենսգրքի 6-րդ բաժնի և 17-րդ գլխի վերնագրերում «ՄՆԱՑԱԾ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ» բառերը։ 

Հոդված 18. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

  • վերնագրում «մնացած» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ» բառերը․
  • 1-ին մասի 1-ին պարբերությունում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ պարբերությունում «ընտրում են» բառից հետո լրացնել «(առաջարկում են)» բառերը,
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։»,

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչպես նաև իրենց լիազորությունների շրջանակում՝ պետական կառավարման մարմիններն ու իրավաբանական անձինք։ Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների խնամքն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»: 

Հոդված 19. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Առանց ծնողական խնամքի մնացած  և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների դեպքերի բացահայտման հիմնական պատասխանատուն համարվում են համայնքի ղեկավարը և համայնքում գործող մասնագիտացված ստորաբաժանումը, որոնց այդ հարցում աջակցում են ուսումնական, բժշկական կամ երեխայի խնամք իրականացնող հաստատությունները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Սույն մասում նշված կազմակերպությունների պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ տեղեկատվությունը, անհապաղ այն հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:»

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1.-ին մաս՝

«1.1. Առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս խնամակալության և հոգաբարձության մարմինն անհապաղ իրականացնում է այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի և ընտանիքի գնահատում և դեպքի ուսումնասիրություն։»,

  • 2-րդ մասում «Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպությունների» բառերը փոխարինել «Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների» բառերով,
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ և այդ մասին եռօրյա ժամկետում հայտնելով մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաշվառման հիմքերը, եռօրյա ժամկետում հաստատում է կարգավիճակը և այդ մասին հայտնում է լիազորած պետական մարմնին։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 4-րդ մասում «կազմակերպությունների» բառը փոխարինել «հաստատությունների» բառով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 20. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «դաստիարակչական, բժշկական հաստատություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում» բառերով,
  • 1-ին մասի առաջին պարբերությունում և 1-ին կետում «մնացած» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների» բառերը,
  • 2-րդ մասում «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում)» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում» բառերով,
  • լրացել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ և 1.4-րդ մասեր՝

«1.3. Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում համայնքի սոցիալական աշխատողը Ոստիկանության հետ համատեղ կազմակերպում է այն՝ նախապատվություն տալով մերձավոր ազգականի մոտ երեխայի խնամքի կազմակերպմանը՝ փաստացի խնամակալության կամ հոգաբարձության միջոցով, կամ ճգնաժամային խնամատարությանը, իսկ դրանց անհնարինության կամ երեխայի լավագույն շահից չբխելու դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում խնամքի կազմակերպմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Այն դեպքում, երբ երեխան տեղափոխվել է փաստացի խնամակալության կամ հոգաբարձության, երեխայի խնամքը կազմակերպելուց հետո համայնքի սոցիալական աշխատողը դիմում է միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատման համար։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը հնգօրյա ժամկետում կազմակերպում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատմումը, տրամադրում է եզրակցության և տեղեկացնում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնին։ Եզրակացության հիման վրա համայնքի սոցիալական աշխատողը նախաձեռնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից խնամակալության կամ հոգաբարձության հաստատում։

«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի մասին համայնքի սոցիալական աշխատողն անհապաղ հայտնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։

1.4. Երեխայի խնամակալության կամ հոգաբարձության կազմակերպման վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում, համայնքի սոցիալական աշխատողը դիմում է մարզպետարան, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու միջնորդությամբ: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրուրդն ուսումնասիրելով դեպքի մանրամասները եզրակացություն է տալիս՝ առաջարկելով երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակելու, իսկ դրա անհնարինության կամ երեխայի շահերից չբխելու դեպքում՝ երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն տեղավորելու մասին:»,

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Մինչև սույն հոդվածի 1.3-րդ մասի երկրորդ պարբերությամբ և 1.4-րդ մասով նախատեսված դեպքերում խնամքը կազմակերպելը, երեխաների խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։»,

  • 1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.1․ Երեխայի խնամքը կազմակերպելուց հետո, երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողը, իսկ երեխայի` հաստատությունում գտնվելու դեպքում, հաստատության ղեկավարը նախաձեռնում է երեխայի՝ կեսնաբանական ընտանիք վերադարձին ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների՝ իրենց լիազորությունների շրջանակներում երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձին աջակցելու համար։ Երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձի նպատակով ընտանիքի սոցիալական գնահատման համար համայնքի սոցիալական աշխատողը ներգրավում է ընտանիքի գտնվելու վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին, որի գնահատման եզրակացության հիման վրա ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը դիմում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին որոշում կայացնելու նպատակով։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է վերադարձնել երեխային կենսաբանական ընտանիք և կազմակերպում է երեխայի տեղափոխումը՝ կախված երեխայի խնամքի կազմակերպման ձևից առաջարկելով խնամակալության և հոգաբարձության մարմնին դադարեցնել երեխայի նկատմամբ նշանակված խնամակալությունը կամ հոգաբարձությունը, լուծելով պայմանագիրը խնամատար ընտանիքի հետ կամ որոշումն ուղղորդելով շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն և երեխային իր կենսաբանական ընտանիք ուղեկցելու համար:»,

  • 4-րդ մասում «Առանց» բառը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց» բառերով, 

Հոդված 21. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ նախադասության «որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման» բառերը փոխարինել «որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման (այսուհետ՝ համադրում)» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս.

«1.1. Որդեգրման ենթակա են առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաները, որոնց ծնողները մահացել են, ճանաչվել են մահացած, զրկվել են ծնողական իրավունքներից, հրաժարվել են երեխայից, հայտնել են որդեգրման համաձայնության մասին:»,

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ փաստացի խնամակալի (հոգաբարձուի) կողմից Ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունը ստանալուց անմիջապես հետո: Գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերողը պարտավոր է անհապաղ դրա մասին տեղեկացնել Ոստիկանությանը կամ համայնքնի սոցիալական աշխատողին: Համայնքի սոցիալական աշխատողը կամ փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր են Ոստիկանություն հարցումն ուղարկել երեխայի հայտնաբերումից հետո եռօրյա ժամկետում, իսկ Ոստիկանությունը ծնողներին չհայտնաբերելու դեպքում, հարցման պատասխանը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո ոչ շուտ, քան 3 ամսվա և ոչ ուշ քան 4 ամսվա ընթացքում:»,

  • 4-րդ մասում «հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու» բառերը փոխարինել «երեխաներին որդեգրելու ցանկություն չեն հայտնել երեխաների ազգականները կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5. Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրվում է բազմամասնագիտական թիմի կողմից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգով` առողջապահության նախարարի կողմից լիազորված բժշկական հատատության միջոցով։»։ 

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 112.1-ին հոդվածով.

«Հոդված 112.1 Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը

  1. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի միջև:
  2. Համադրումն իրականացվում է երկու փուլով՝
  • տեխնիկական և
  • մասնագիտական:
  1. Համադրման տեխնիկական փուլում մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխաների առանձնացում՝ հաշվի առնելով երեխայի անհատական տվյալները և կարիքները, և հնարավորություն ընձեռում որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին ծանոթանալ որդեգրման ենթակա առանձնացված երեխայի ապանձնավորված տվյալներին:
  2. Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնագիտական գնահատման և իրենց կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի միջոցով: Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է հիմք ընդունելով նաև որպես որդեգրել ցանկացող անձի, նրա հետ համատեղ բնակվող անձանց և ընտանիքի՝ որպես սոցիալական խմբի, սոցիալական գնահատումը, որն իրականացվում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն ըստ որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Որդեգրել ցանկացող անձի համար սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «գ»-«զ» կամ «թ»-«ի» կետերով նախատեսված պայմաններն ու հանգամանքները վերաբերում են նաև որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող բոլոր չափահաս անձանց: Այդ չափահաս անձանց մոտ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով «գ»-«զ» կամ «թ»-«ի» կետերով նախատեսված պայմանների ու հանգամանքների առկայության դեպքում որդեգրումը չի թույլատրվում:
  4. Եթե որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և նրա ընտանիքի սոցիալական գնահատումից հետո անցել է առնվազն 6 ամիս, ապա համադրման մասնագիտական փուլն իրականացնելուց առաջ կազմակերպվում է ընտանիքի սոցիալական գնահատման վերանայում: Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը դիմում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին՝ ըստ որդեգրել ցանկացող հաշվառված անձի բնակության վայրի՝ ընտանիքի սոցիալական գնահատման վերանայման նպատակով: Գնահատման վերանայումը կազմակերպվում է առավելագույնը հնգօրյա ժամկետում և վերանայված գնահատումը երկօրյա ժամկետում ուղարկվում է դիմում ներկայացրած մարզպետարան, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան:
  5. Որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և ընտանիքի ընտրության փուլում առաջնահերթությունը տրվում է որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահին, նրա իրավունքներին և կարիքներին առավելագույնս համապատասխանող ու որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին և ընտանիքին՝ համադրման չափանիշների և չափորոշիչների միջոցով:
  6. Որդեգրման ենթակա երեխայի ու որպես որդեգրել ցանկացող անձի և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում տրամադրում է մասնագիտական աջակցություն:
  7. Որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր, խորթ մոր կամ մերձավոր ազգականի կողմից երեխային որդեգրելու դեպքում՝ ելնելով երեխայի լավագույն շահից:
  8. Որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող անձի համադրման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, որդեգրել ցանկացող անձին որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների կենտրոնացված հաշվառման փաստաթղթային և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շահագործման և օգտվելու կարգը, որդեգրող ընտանիքին աջակցություն տրամադրելու, ինչպես նաև համադրման չափանիշները և չափորոշիչներն ու համադրման մասնագիտական փուլում Երեխաների պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  9. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների հավատարմագրված կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների գործունեությունը և դրանց կողմից որդեգրման ենթակա երեխայի համադրումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: 

Հոդված 23. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝

1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:»,

  • 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի)» բառերը փոխարինել «երեխայի պաշտպանության և համադրման բազմամանսագիտական խորհրդի» բառերով, ինչպես նաև երկրորդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացությունն ուժի մեջ է տրամադրման օրվանից 18 ամիս։»
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրման երեխային՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների և այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 3-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում հանել «կառավարման» բառը: 

Հոդված 24. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 113.1-ին հոդվածով.

«Հոդված 113.1 Օտարերկրյա որդեգրման առանձնահատկությունները

1․ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինն ուսումնասիրում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի ներկայացված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմողից, նրա լիազորված անձից, հավատարմագրված կազմակերպությունից կամ ընդունող պետության լիազորած մարմնից պահանջում է անհրաժեշտ, բայց չներկայայացված փաստաթղթեր։ Եթե 30 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, դիմումն ինքնաշխատ կերպով ջնջվում է էլեկտրոնային շտեմարանից և մնում առանց քննության։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում երեխայի տեղավորման հնարավորությունների պատշաճ քննարկումից հետո, որոշելով, որ օտարերկրյա որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից, դիմողին տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որն ուժի մեջ է տրման օրվանից 18 ամիս:

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա պատրաստում է զեկույց՝ դիմողի անձի, որդեգրում իրականացնելու իրավունքների և հնարավորությունների, կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու ունակության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց համար նրանք պետք է հոգ տանեն։ Զեկույցն իր մեջ պետք է նաև ներառի լիազորած մարմնի կողմից տրված տեղեկանք, որ երեխային թույլատրվում է կամ թույլատրվելու է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն և մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

4․ Զեկույցը պատրաստելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը զեկույցն ուսումնասիրելու և որդեգրման գործընթացին ընթացք տալու համար այն ուղարկում է ծագման պետության համապատասխան մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը, ինչպես նաև դիմողին է փոխանցում երեխայի մասին իր պատրաստած զեկույցը։

  1. Օտարերկրյա որդեգրման այլ առանձնահատկությունները, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպությունների ընտրության, դրանց ներկայացվող պահանջների, հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 25. Օրենսգրքի 114-րդ հոդվածում

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառվում են որպես որդեգրման ենթակա երեխա։»,

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.2-րդ և 1.3-րդ մասեր՝

«1.2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է 18 ամսով:

1.3. Որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողի կամ մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակը հնգօրյա ժամկետում իրականացնում է որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գանահատում և մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին է տրամադրում գնահատման մասին եզրակացություն։»: 

Հոդված 26. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների, ինչպես նաև «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեությունը:»: 

Հոդված 27. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 115.1-ին հոդվածով.

«Հոդված 115.1 Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեությունը

1․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպությունը պետք է՝

  • լինի շահույթ չհետապնդող և տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կազմակերպություն,
  • ունենա մշտական նստավայր,
  • ունենա միայն մեկ ընթացիկ հաշիվ,
  • ունենա մասնագիտացված անձնակազմ, որի կազմում առնվազն պետք է լինեն մեկական մանկական հոգեբան սոցիալական աշխատող և իրավաբան,
  • եթե կազմակերպությունն օտարերկրյա է, ապա պետք է ունենա ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետությունում,
  • եթե կազմակերպությունն օտարերկրյա է, ապա պետք է տա համաձայնություն՝ իր ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու վերաբերյալ:

2․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կազմակերպությունը կարող է գործել մեկ այլ պետության տարածքում, ինչպես նաև մեկ այլ պետությունում հավատարամգրված կազմակերպությունը կարող է գործել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն համապատասխան երկու պետությունների իրավասու մարմինների թույլտվության և համաձայնության դեպքում:

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի կողմից հավատարմագրում ստանալու համար կազմակերպությունը կամ դրա հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմին ներկայացնում է՝

  • հավատարմագրված կազմակերպություն ճանաչվելու դիմում,
  • կազմակերպության կանոնադրությունը,
  • Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանքը,
  • ֆինանսավորման ծրագիրը,
  • որդեգրել ցանկացող անձանց հետ համագորակցելիս սահմանված սակագները, նրանց հետ կնքվող պայամանգրի օրինակելի տարբերակը,
  • եթե կազմակերպությունը կամ հայաստանյան ներկայացուցչությունը մինչ հավտարմագրում ստանալու դիմում ներկայացնելն իրականացրել է գործունեություն, ապա նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը,
  • հաջորդ տարվա նախնական ֆինանսական ծրագիրը։

4․ Հավատարմագիրը տրամադրվում է երեք տարի ժամկետով, որը պարբերաբար նույն ժամկետով կարող է երկարացվել Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի կողմից, եթե Հայաստանի Հանրապետությունում գործունեության ընթացքում թույլ չի տրվել սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտում կամ թերացում։

5․ Երեխաների լավագույն շահերը պաշտպանելու և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը հավատարմագրված մարմինների նկատմամբ կարող է կիրառել հետևյալ սահմանափակումները՝

  • այն պետությունների թվի սահմանափակում, որտեղ կարող է աշխատել հավատարմագրված մարմինը,
  • ապագա որդեգրող ծնողների գրանցման թվի սահմանափակում,
  • գրանցումների կասեցում՝ պայմանավորված պետությունում տիրող բացառիկ իրավիճակներով, որոնք չի անդրադառնում հավատարմագրված մարմնի վարկանիշի վրա և չի հանդիսանում հավատարմագրումը դադարեցնելու հիմք։

6․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը կարող է կասեցնել հավատագրումը, եթե՝

  • չեն պահպանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները,
  • չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել ֆինանսական տարեկան հաշվետվությունները, դրանք չեն տրամադրվել ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ընթացքում կամ այդ հաշվետվուններում ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,
  • չեն պահպանվել սույն հոդվածի 5-րդ մասում նախատեսված սահմանափակումները,
  • հավատարմագրված մարմինը գործել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներն և սկզբունքներին հակառակ կամ չի պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր համար պարտադիր պայմանները կամ պահանջները։

7․ Հավատարմագրի կասեցումից 6 ամսվա ընթացքում թերությունները չվերացնելու կամ պահանջները չապահովելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը կարող է դադարեցնել հավատագրի գործունեությունը։ Հավատագրի գործունեությունը կարող է դադարեցվել նաև եթե մեկից ավելի անգամ կատարվել է հավատարմագրի կասեցում:

  1. Մինչև հավատարմագրումը դադարեցնելու որոշումը կայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը հավատարմագրված մարմնին մեկ ամիս առաջ պետք է տեղեկացնի դադարեցման մասին։»: 

Հոդված 28. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «է» կետում « կենսապայմանները» բառից հետո լրացնել հետևյալ նոր նախադասություն «: Որպես որդեգրել ցանկացող ծնող հաշվառելու ժամանակ անհրաժեշտ եկամտի չափը և նվազագույն կեսնապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։»
  • 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը) այն անձանց, որոնց բնակելի տարածքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին: Եթե անձն ունի սեփականության իրավունքով մեկից ավելի բնակելի տարածքներ կամ բնակվում է իրեն սեփականության իրավունքով չպատկանող բնակելի տարածքում, ապա գնահատվում է որդեգրել ցանկացող անձի կողմից նշված բնակելի այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ.»,

  • 1-ին մասի «թ» կետում «հանցագործության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերը,
  • 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» և «ի» կետեր՝

«ժ) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

ի) այն անձանց, ովքեր Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանիքում բռնություն գործադրած անձինք:»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1-ին մաս՝

«1.1. Դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:»,

  • 4-րդ մասում հանել «կառավարման» բառը,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս՝

«7. Եթե որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է առնվազն ամուսիններից մեկի նկատմամբ, ապա ամուսինները չեն կարող երեխա որդեգրել:»: 

Հոդված 29. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝

  • վերնագրում և 1-ին մասում «Որդեգրողի» բառը փոխարինել «Որդեգրել ցանկացող անձի»,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերությունը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության:»: 

Հոդված 30. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետում «ծնողների» բառը փոխարինել «ծնողի» բառով։
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի միակ ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողը նախազգուշացվում է գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին։»,

  • 5-րդ մասում «տարածքի սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի» բառերը փոխարինել «համայնքի սոցիալական աշխատողի» բառերով,
  • 6-րդ մասում «հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով» բառերը փոխարինել «հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով: 

Հոդված 31. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, որը հաշվի է առնվում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:»: 

Հոդված 32. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում, 125-րդ հոդվածի 2-րդ մասում և 132-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում՝ «Տասը տարին լրացած» բառերը փոխարինել «Որդեգրման փաստի մասին տեղյակ» բառերով: 

Հոդված 33. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

1) վերնագրում, 1-ին մասի առաջին պարբերությունում և 2-րդ մասում «որդեգրման» բառից հետո լրացնել «կամ որդեգրման գործընթացի» բառերը,

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման» բառերը փոխարինել «մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման, ինչպես նաև որդեգրման գործընթացի» բառերով,

3) 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ նախադասություն՝ «Կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում կենսաբանական ծնողը ցանկացած պահին կարող է փոխել իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն մասում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ:»,

4) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-3.4-րդ մասեր՝

«3.1. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ժամանակ, բնակության վայր, առողջական վիճակը և այլն), կենտրոնացված հաշվառման ժամկետը, և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց՝ հրապարակման ենթակա չեն:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող մարմիններին, այդ թվում՝ մարզպետարաններին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին և դրանց հայաստանյան ներկայացուցիչներին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ ըստ վերջինների իրավասության և գործառույթների շրջանակի:

3.3. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց:

3.4. Այլ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած, և նրանց ներկայացուցիչներին՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:»,

5) 4-րդ մասում «Տեղեկատվության» բառը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկության» բառերով: 

Հոդված 34. Օրենսգրքի 128.1-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում հանել «կառավարման» բառը,
  • 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասություն՝ «Խնամակալության և հոգաբարձության մարմնի և մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի կողմից` համատեղ վերահսկողությունն իրականացնելու համար խնամակալության և հոգաբարձության մարմինն օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դրա պատճենն ուղարկում է մարզպետարան, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան:»,
  • 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ մաս՝

«3.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում համայնքի սոցիալական աշխատողը, մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն աջակցություն են տրամադրում ընտանիքին՝ համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով:»,

  • 6-րդ մասի 3-րդ կետում «(որդեգրողների)» բառը փոխարինել «, նրանց ընտանիքի անդամների» բառերով: 

Հոդված 35. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում.

  • 5-րդ կետում «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից» բառերով,
  • 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 36. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակներով:»: 

Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 134.1-րդ հոդվածով՝

«Հոդված 134.1 Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը

  1. Մինչև խնամակալության և հոգաբարձության փաստաթղթավորումը, առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ կարող է կիրառվել փաստացի խնամակալություն կամ հոգաբարձություն։ Փաստացի խնամակալ կամ հոգաբարձու կարող է հանդիսանալ երեխայի մերձավոր ազգականը: Փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն ժամանակավորապես ստանձնում է օրինական ներկայացուցչի գործառույթներն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է երեխայի կենսապահովումն ու իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
  2. Երեխայի փաստացի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողն անմիջապես նախաձեռնում է փաստացի խանամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը՝ դիմելով նրանց բնակության վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին։ Վերջինս հնգօրյա ժամկետում իրականացնում է գնահատումը, տալիս է եզրակացություն և տեղեկացնում խնամակալության և հոգաբարձության մարմնին:»: 

Հոդված 38. Օրենսգրքի 135-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասում «, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է» բառերը փոխարինել «՝ հաշվի առնելով միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի կամ խանամակալ կամ հոգաբարձու դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքները, երեխայի կարծիքը և ելնելով երեխայի լավագույն շահից» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը և դադարեցնելը, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարելու նրա ունակությունները գնահատելու չափորոշիչները, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վեճի կամ անհամաձայնության դեպքում դրանց լուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 39. Օրենսգրքի 136-րդ հոդվածի՝

  • վերնագրում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում» բառերով,
  • 1-ին մասում հանել «դաստիարակչական,» բառը, և «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում պետության լրիվ խնամքի տակ» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում» բառերով, իսկ «կազմակերպությունների» բառը փոխարինել «հաստատությունների ղեկավարների» բառերով, ինչպես նաև հանել երկրորդ պարբերությունը։ 

Հոդված 40. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «հայտնված» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող, ներառյալ՝ առանց ծնողական խնամքի մնացած», իսկ «վերացումը» բառից հետո լրացնել «, երեխայի որդեգրումը կամ երեխայի լավագույն շահից ելնելով երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխությունը», իսկ «և վերապատրաստման» բառերը փոխարինել «վերապատրաստման և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ու խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի համադրման» բառերով,
  • 4-րդ մասում «հիվանդությամբ տառապող» բառերը փոխարինել «հիվանդություն կամ հաշմանդամություն ունեցող» բառերով,
  • 5-րդ մասում «դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամքի հաստությունում», իսկ «կազմակերպելը» բառից հետո լրացնել «կամ այդ հաստատություններից դուրսբերելու նպատակով» բառերը,
  • 10-րդ մասում հանել «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերը, իսկ «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Խնամատարության կազմակերպումը, այդ թվում՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառումը, որպես խնամատար դառնալ ցանկացող անձանց հաշվառումը, խնամատարության ենթակա երեխաների և խնամատար դառնալ ցանկացող անձնաց համադրման նպատակով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմակերպումը, վերջինիս եզրակացության հիման վրա խնամատար ընտանիքի ընտրության հաստատումն իրականացնում է մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը»։

  • 12-րդ մասում «Երեխայի» բառը փոխարինել «Խնամատարության կազմակերպման, ներառյալ՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառման, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման, խնամատարության ենթակա և խնամատար դառնալ ցանկացող անձնաց համադրման, ինչպես նաև երեխայի» բառերով: 

Հոդված 41. Օրենսգրքի 137.1-րդ հոդվածում`

  • 2-րդ և 4-րդ մասերում, ինչպես նաև 6-րդ մասի 3-րդ կետում հանել «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերը,
  • 2-րդ մասում «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում, ապա ելնելով երեխայի լավագույն շահից՝ խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին կազմակերպության գտնվելու վայրի մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը տալիս է եզրակացություն:»,

  • 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ կետեր՝

«4) դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում,

  • սույն հոդվածի1-րդ մասում նշված հաստատություններում խնամվող երեխայի ծնող է:»,
  • 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ մաս՝

«4.1 Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:,

  • 6-րդ մասում «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև» բառերը»,
  • 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին մաս՝

«6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատար պայմանագրում։»: 

Հոդված 42. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «հայտնված» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող» բառերը,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Երեխան խնամատարության ենթակա չէ, եթե այլընտրանքային խնամքը կազմակերպված է այլ կերպ և սկսված է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման ակտիվ գործընթաց ։»,

  • 6-րդ մասում «ծնողներից յուրաքանչյուրի» բառերը փոխարինել «ծնողի» բառով, «55» թիվը փոխարինել «65» թվով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասություն՝ «Սույն մասով նախատեսված տարիքային սահմանափակումները չեն գործում Խնամատարության պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում և կիրառելի են միայն մեկ խնամատար ծնողի նկատմամբ՝ ըստ խնամատար ծնողի ցանկության:»: 

Հոդված 43. Օրենսգրքի 138.1-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 8-րդ կետում «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերը,

2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-13-րդ կետեր՝

«10) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից,

11) այն անձանց, ովքեր չարաշահել են խնամատար ծնողի իրավունքները, ինչի հիմքով Խնամատարության պայմանագրը վաղաժամկետ լուծվել է,

12) այն անձանց, ովքեր Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանիքում բռնություն գործադրած անձինք,

13) երեխայի հետ մերձավոր ազգակցան կապի մեջ գտնվող անձանց և նրանց ամուսինների՝ բացի մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ընտանիքներում կազմակերպվող խնամքի և դաստիարակութան:»,

3) 2-րդ մասում «խնամակալի» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձուի» բառերը, իսկ «պարտականություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնամակալին (հոգաբարձուին) վերապահված իրավունքից»,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-5-րդ մասեր՝

«3. Մարզպետարանները, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը վարում է խնամատար ծնողների տեղեկատվական համակարգը, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Ամուսնության մեջ գտնվող անձանցից միայն մեկը կարող է դառնալ խնամատարության պայմանագրի կողմ և հաշվառվել որպես խնամատար ծնող, բայց նրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի սույն օրենսգրքով նախատեսված պայմաններին, բացառությամբ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
  2. Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու մասին դիմումի հիման վրա դիմում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման համար։ Վերջինս հնգօրյա ժամկետում իրականացնում է գնահատումը և տրամադրում եզրակացություն։ Եզրակացության, ինչպես նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից վերապատրաստման վկայականի և համայնքի սոցիալական աշխատողի դիրքորոշման հիման վրա իրականացվում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի հաշվառումն ու խնամատարության տեսակների նշումը, որոնք տրամադրելու համար խնամատար ծնող դառնալ ցանկացող անձն ունի բավարար պայմաններ և գիտելիք, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»: 

Հոդված 44. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետում «խանգարումով տառապող» բառերը փոխարինել «խանգարում ունեցող» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետում «տարերային կամ տեխնածին ազետի» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետ. «է. եթե նա գտնված (ընկեցիկ) երեխա է.»։ 

Հոդված 45. Օրենսգրքի 139.1-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում հանել «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերը, իսկ «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-րդ մաս՝

«2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երախայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:»,

  • 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո եռօրյա ժամկետում` տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին։»: 

Հոդված 46. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «համար տասը տարին լրացած» բառերը փոխարինել «փաստի մասին տեղյակ» բառերով: 

Հոդված 47. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
  3. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։

 

 Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «աշխատավարձերի» բառից առաջ լրացնել «ալիմենտի, » բառը: 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Ալիմենտի վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 

Գ Լ ՈՒ Խ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 1.    Օրենքի գործողության շրջանակները

  1. Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, հայրենասիրության և որպես անձի դաստիարակման ու ձևավորման առաջնահերթության սկզբունքներից՝ ապահովելով երեխայի լավագույն շահը:
  2. Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո: Երեխայի իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատուները նրա ծնողներն են, որոնք ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ երեխայի պաշտպանության հարցերում, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչները: 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների ու կազմակերպությունների, ֆիզիկական անձանց պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, դրա բաղկացուցիչները, պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման հիմքերը և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները: 

Հոդված 3.   Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

  1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

Հոդված 4.    Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որն իրականացվում է խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում խնամքի կազմակերպման եղանակներով.

4) շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ ու այլ պետական և ոչ պետական հաստատություններ, որոնք տրամադրում են շուրջօրյա խնամք.

5) երեխայի նկատմամբ բռնություն՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձև, չարաշահում կամ անտեսում.

6) երեխայի շահագործում՝ երեխայի պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, երեխայի պարտադիր կամ հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ վատթարագույն աշխատանքի այլ ձևերը, երեխային ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, երեխայի առքը կամ վաճառքը, երեխայի բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը.

7) երեխայի սեռական շահագործում՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործում՝ վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրամադրվում է երեխային կամ երրորդ անձին, ինչպես նաև երեխայի ներգրավում սեքսուալ ցանկացած այլ գործունեության մեջ.

8) երեխայի նկատմամբ սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են երեխայի նկատմամբ.

9) երեխայի անտեսում` ծնողի, օրինական ներկայացուցչի կամ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքները չապահովելը կամ դրանցից զրկելը, եթե անձն ուներ հնարավորություն այդ պահանջմունքները բավարարելու համար.

10) երեխայի բուլինգ՝ երեխայի անձնական կախվածությունը, անօգնականությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ՝ կիբերբուլինգը, որն իրականացվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ.

11) ֆիզիկական (մարմնական) պատիժ՝ ցանկացած ազդեցություն, որի դեպքում երեխայի նկատմամբ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի, խնամակալի, հոգաբարձուի, խնամատար ծնողի) կողմից գործադրվում է ֆիզիկական բռնություն, և որը երեխային պատճառում է որոշակի ցավ կամ անհարմարություն՝ անկախ դրա կիրառման նպատակից.

12) երեխայի այլ մերձավոր ազգական՝ անկախ համատեղ բնակվելու հանգամանքից՝ երեխայի քույրերը կամ եղբայրերը, ներառյալ՝ համահայր կամ համամայր, ծնողների քույրերը կամ եղբայրերը, տատերը կամ պապերը։ 

Հոդված 5.   Երեխայի իրավունքների իրականացումը երաշխավորող մարմինները

  1. Երեխայի իրավունքների իրականացումը երաշխավորելու, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև պաշտպանելու պարտականություն ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք, ներառյալ՝ հասարակական կազմակերպությունները:
  2. Պետությունը՝ համապատասխան մարմինների միջոցով, կազմակերպում է երեխայի իրավունքների իրացման երաշխավորումը և պաշտպանությունը, ինչպես նաև համագործակցում երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և իրավաբանական անձանց, ներառյալ՝ հասարակական կազմակերպությունների հետ։ 

Հոդված 6 Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները

  1. Երեխայի իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ է ապահովել հետևյալ սկզբունքները՝
  • խտրականության բացառումը՝ կախված երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնողի) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից․
  • երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը․
  • երեխայի պատվի, արժանապատվության և անհատականության նկատմամբ հարգանքը․
  • երեխայի կարծիքը լսելը և հարգելը՝ հաշվի անելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը․
  • երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության կայունության ու շարունակականության ապահովումը․
  • ընտանեկան միջավայրում երեխայի ապրելու առաջնայնությունը և երեխայի բաժանումն ընտանիքից որպես ծայրահեղ միջոց կիրառելը։ 

Գ Լ ՈՒ Խ II.

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ 

Հոդված 7.   Երեխայի կյանքի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
  2. Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար: 

Հոդված 8.   Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
  2. Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխայի անվան փոփոխությունն իրականացվում է երեխայի կարծիքը հաշվի առնելով՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
  3. Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում և նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով: 

Հոդված 9. Երեխայի առողջ զարգացման իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման նպատակով համապատասխան բժշկական օգնության ու սպասարկման և վերականգնողական ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու իրավունք:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև բժշկական հաստատությունները, անկախ կազմակերպաիրավական ձևից, իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են օրենսդրության պահանջներին համապատասխան ձեռնարկել միջոցներ՝ մանկական մահացությունը և հիվանդությունները կանխելու և նվազեցնելու, նախածննդյան և հետծննդյան շրջանում կանանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաև պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պարբերաբար իրականացնել կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների գոյատևման և առողջ զարգացման իրավունքի իրացմանն ու պահպանմանը։
  3. Ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պարտավոր են դիմել բժշկական և վերականգնողական օգնություն ստանալու համար՝ երեխայի առողջության պահպանման, ինչպես նաև այնպիսի իրավիճակների կանխարգելման նպատակով, որոնք կարող են վտանգել երեխայի կյանքը, առողջությունը և առողջ զարգացումը։
  4. Բժշկական միջամտությունն իրականացվում է երեխայի ազատ և գիտակցված համաձայնությամբ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ միջամտությունը կարող է իրականացվել միայն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։
  5. Հրատապ իրավիճակներում, երբ վտանգված է երեխայի կյանքը կամ առկա է երեխայի կյանքի, առողջության կամ ֆիզիկական ամբողջականության համար ծանր հետևանքներ առաջանալու անմիջական վտանգ, երեխայի լավագույն շահից ելնելով՝ անհետաձգելի բժշկական միջամտությունը կարող է իրականացվել նաև առանց երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Հոդված 10.  Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
  2. Երեխայի անհրաժեշտ նվազագույն կենսապայմանների ապահովումն ենթադրում է սննդի, խմելու ջրի, էկոլոգիապես մաքուր կենսամիջավայրի, կացարանի, հագուստի, կոշիկի տրամադրում և առաջնային բժշկական օգնության հասանելիություն:
  3. Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
  4. Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին ցուցաբերում է համապատասխան օգնություն: 

Հոդված 11.  Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի բռնությունից պաշտպանված լինելու իրավունք:
  2. Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության, ֆիզիկական (մարմնական) պատժի կամ նրա արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի կամ ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունն օգտագործել դաստիարակչական նպատակներով:
  3. Երեխաների նկատմամբ ֆիզիկական (մարմնական) պատիժը, խոշտանգումը կամ որևէ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքն արգելվում են ընտանիքում, նախադպրոցական կամ հանրակրթական, այլընտրանքային խնամքի, բժշկական կամ հոգեբուժական հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում կամ ցանկացած այլ վայրում։
  4. Բռնության ենթարկված երեխան պետական պաշտպանության և աջակցության կարիք և իրավունք ունի։ Երեխայի նկատմամբ բռնության դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բուժական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները, անկախ կազմակերպաիրավական ձևից, պարտավոր են երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունն անհապաղ փոխանցեն Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
  5. Բռնության ենթարկված երեխայի ուղղորդման և բռնության մասին տեղեկատվության փոխանցման կարգը, ինչպես նաև բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  6. Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են միջոցառումներ երեխայի նկատմամբ բռնության արգելքի կիրառումն ապահովելու նպատակով, այդ թվում՝ իրավական ակտեր ընդունելու, դրական ծնողավարման աջակցության և երեխաների դաստիարակման ոչ բռնի եղանակների խրախուսման ծրագրեր իրականացնելու, երեխաների հետ աշխատող մասնագետներին վերապատրաստելու միջոցներով։ Երեխայի՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքը խախտող անձը պատասխանատվության է ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Հոդված 12. Շահագործման բոլոր ձևերից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Երեխայի շահագործումն անթույլատրելի է: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են միջոցառումներ երեխայի շահագործման բոլոր ձևերը կանխարգելելու, բացահայտելու, շահագործման վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։
  2. Երեխային շահագործող անձը ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: 

Հոդված 13. Բուլինգից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Երեխայի բուլինգն արգելված է: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։
  2. Բուլինգի ենթարկված կամ ենթարկվող երեխաների պաշտպանության, նրանց ուղղորդման, բուլինգի ենթարկող երեխաների հետ աշխատանքների իրականացման կարգը և պատասխանատու մարմինները, ինչպես նաև ուսումնական հաստատությունում բուլինգի դեմ պայքարի առանձնահատկությունները, բուլինգի ենթարկված երեխային տրամադրվող աջակցությունն ու նրա հետ վարվեցողության կանոնների առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ 

Հոդված 14.  Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:
  2. Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են պատշաճ ուշադրության՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
  3. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
  4. Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
  5. Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության, ինչպես նաև երեխայի՝ տարիքը և հասունության մակարդակը հաշվի առնելով՝ առանց նրա համաձայնության, երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին։ 

Հոդված 15.  Երեխայի կրթության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
  2. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
  3. Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
  4. Համընդհանուր ներառական կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի համար կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը և իրականցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական լիազոր մարմինների կողմից։
  5. Պետական լիազոր մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական ու մշակութային հաստատություններ, տեխնիկական ու ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
  6. Պետական լիազոր մարմիններն ապահովում են երեխայի կրթության համար անհրաժեշտ տեղեկատվության և օժանդակ նյութերի տրամադրման մատչելիություն: 

Հոդված 16.  Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի լավագույն շահից: Ֆինանսական միջոցների բացակայությունը կամ ծնողի հաշմանդամությունը կամ ֆիզիկական առողջության խնդիրների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ երեխային ընտանիքից հեռացնելու կամ ծնողին՝ ծնողական իրավունքներից զրկելու համար։
  2. Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ընտանիքի վերամիավորման համար, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:
  4. Մշտապես կամ ժամանակավորապես առանց ծնողական խնամքի մնալու դեպքում երեխան ունի պետության ու նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների այլընտրանքային խնամքը՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում տեղավորելու միջոցով: Այլընտրանքային խնամքի ձևերի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  5. Այլընտրանքային խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի խնամքի, դաստիարակության կայունության և հաջորդականության ապահովման անհրաժեշտությունը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որպեսզի իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը, պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահը։
  6. Ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքի իրացման և ընտանիքի հետագա վերամիավորման նպատակով՝ երեխայի խնամքը կազմակերպելիս նախապատվությունը տրվում է ընտանիքի մյուս անդամների միջոցով խնամքի և դաստիարակության կազմակերպմանը։ Պետական լիազոր մարմիններն ապահովում են երեխայի, ընտանիքի մյուս անդամների և խնամք իրականացնող անձի միջև կայուն կապը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ։
  7. Որդեգրումը, հանդիսանալով երեխայի կենսաբանական ընտանիքին փոխարինող ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման ձև, ունի այլընտրանքային խնամքի ձևերի կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ: 

Հոդված 17.  Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

  1. Երեխայի խնամքն ու դաստիարակությունը հիմնականում իրականացվում են ընտանիքում, և դրա պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները։
  2. Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գործող երեխայի և ընտանիքի աջակցման այլ ծառայությունների միջոցով: 

Հոդված 18. Երեխայի իրավունքների պաշտպանությունը ծնողների կողմից

  1. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է: Երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի իրավունքների պաշտպանությունը չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու դեպքում այդ պարտականությունը ստանձնում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
  2. Երեխայի կողմից օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Հոդված 19.  Ծնողի հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ ունենալու և պահպանելու իրավունք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:
  2. Երեխայի և ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ շփմանը խոչընդոտելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով նախատեսված կարգով և դեպքերում դատարանը կամ իրավասու այլ մարմինը սահմանել է նման արգելք:
  3. Երեխայի և ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ շփմանը խոչընդոտելը հիմք է համայնքի ղեկավարի կողմից՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար: 

Հոդված 20. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

  1. Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
  2. Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Հոդված 21.  Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ծնողի մահվան կամ դատարանի վճռով ծնողին մահացած ճանաչելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: 

Հոդված 22. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
  2. Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:
  3. Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով՝ պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ինչպես նաև ապահովում է դրանց մատչելիությունը:
  4. Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնություն և դաժանություն քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը: 

Հոդված 23. Երեխայի աշխատանքի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, ինչպես նաև օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
  2. Երեխայի աշխատանքի իրավունքը և դրա իրացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
  3. Երեխայի համար արգելված աշխատանքների ցանկը և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 24. Երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղալու և ժամանցի՝ իր տարիքին, հասունության մակարդակին, հետաքրքրություններին և անհատական պահանջմունքներին համապատասխան խաղերին և մարզական, մշակութային կամ այլ միջոցառումներին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունք, իսկ ծնողները և երեխայի դաստիարակության համար պատասխանատու այլ անձինք պարտավոր են ապահովել երեխայի համապատասխան պահանջմունքները և այս իրավունքի իրացումը:
  2. Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ: 

Հոդված 25. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի անձանց միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք: 

Հոդված 26. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:
  2. Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
  3. Ուսումնական, մարզական կամ խնամքի հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
  4. Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ՝ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Հոդված 27. Երեխայի անվտանգության ապահովումը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը, ներառյալ՝ անվտանգ միջավայրում խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև պետությունը համապատասխան մարմինների միջոցով ստեղծում է երեխայի համար անվտանգ միջավայր, ներառյալ՝ առցանց:
  2. Երեխայի անօրինական տեղաշարժը, այդ թվում` այլ պետություններ, առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Երեխայի անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների և իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ և այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը: 

Հոդված 28. Երեխայի լսված լինելու իրավունքը և երեխայի մասնակցությունը

  1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում և որոշումներ կայացնելիս: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի:
  2. Երեխայի լսված լինելու իրավունքն իրացվում է նաև երեխային վերաբերող հարցերի առնչությամբ քաղաքականության, օրենսդրության և ռազմավարությունների ընդունման, իրականացման կամ փոփոխման դեպքում: Երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է իր զարգացող ունակություններին և աստիճանաբար աճող ինքնավարությանը համապատասխան: Առանձին ոլորտներում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության կարգը սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը: 

Հոդված 29. Արդարադատության հասանելիության իրավունք

  1. Արդարադատության համակարգը պետք է ապահովի երեխայի իրավունքների նկատմամբ հարգանքը և արդյունավետ իրականացումը՝ հիմնվելով օրինականության, օրենքի առջև հավասարության, խտրականության արգելքի, երեխայի ակտիվ մասնակցության և օրենսդրությամբ նախատեսված այլ սկզբունքների վրա՝ առաջնահերթությունը տալով երեխայի լավագույն շահին։ Արդարադատության գործընթացում երեխայի հետ աշխատող կամ առնչվող մասնագետները՝ դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության, պրոբացիայի կամ քրեակատարողական ծառայողները, փաստաբանները, դատական ակտերի հարկադիր կատարողները, հոգեբանները և այլ մասնագետներ, պետք է հատուկ վերապատրաստում անցնեն: Արդարադատության գործընթացում երեխայի հետ աշխատող կամ առնչվող մասնագետների հատուկ վերապատրաստման բովանդակությունը և դրա անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իրավունք օգտվելու արդարադատության այնպիսի համակարգից, որն ապահովված է որակավորված մասնագետներով և հասանելի է երեխային՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, ընկալելի է երեխայի կողմից, հարմարեցված է երեխայի կարիքների, հիմնարար իրավունքների և պահանջմունքների արդյունավետ իրականացման համար, արտահայտում է հարգանքը երեխայի պատվի, արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ։
  3. Վարույթն իրականացնելիս իրավասու մարմինները, երեխայի լավագույն շահի ապահովման, մեղադրյալ, տուժող կամ վկա անչափահասի հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման նպատակով, պետք է ապահովեն մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի պարտադիր մասնակցությունը՝ բացառելով երեխայի մասնակցությունը երեխայի հոգեկան առողջությանը վնաս պատճառող ցանկացած գործողություններին։

Գ Լ ՈՒ Խ III.

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ 

Հոդված 30. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությունը

  1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները պետության կողմից ստանում են սոցիալական աջակցություն և պաշտպանություն,որը տրամադրվում և կազմակերպում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  2. Երեխան 16 տարին լրանալուց հետո բավարար կենսապայմանների, պետության և համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում ունի ինքնուրույն ապրելու իրավունք՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: 

Հոդված 31.  Երեխայի խնամքը և դաստիարակությունը շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից, երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները և դրանց նկատմամբ վերահսկողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Երկկողմանի ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:
  4. Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարը: 

Հոդված 32. Հաշմանդամություն, հոգեկան կամ ֆիզիկական առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխայի իրավունքները

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն, հոգեկան կամ ֆիզիկական առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման համար` մյուս երեխաների հետ հավասար պայմաններում օրենսդրությանը համապատասխան:
  2. Հաշմանդամություն, հոգեկան կամ ֆիզիկական առողջության խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխայի այլընտրանքային խնամքի տրամադրման սկզբունքները, չափորոշիչները և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը 

Հոդված 33. Երեխայի սոցիալական ապահովության իրավունքը

  1. Հաշմանդամություն ունեցող, կերակրողին կորցրած կամ օրենսդրության սահմանված այլ դեպքերում երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:
  2. Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 34. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

  1. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար անհրաժեշտ օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
  2. Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները: 

Հոդված 35. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

  1. Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:
  2. Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը: 

Հոդված 36. Փախստական, տեղահանված կամ ապաստան հայցող երեխայի իրավունքը

  1. Ռազմական գործողությունների, այլ ընդհարումների, տարերային կամ տեխնածին աղետների կամ արտակարգ այլ իրավիճակների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական, տեղահանված կամ ապաստան հայցող երեխան ունի պաշտպանության իրավունք:
  2. Պետությունն ու նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ այլ մերձավոր ազգականների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժական հաստատություններում կամ կազմակերպում երեխայի այլընտրանքային խնամքը:
  3. Փախստական, տեղահանված կամ ապաստան հայցող երեխայի իրավունքների պաշտպանությունը, նրան տրամադրվող սոցիալական և այլ աջակցությունը տրամադրվում է հաշվի առնելով «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները, ինչպես նաև միջազգային այլ պարտավորությունները: 

Հոդված 37. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

  1. Երեխան ունի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով:
  2. Երեխայի մասնակցությամբ վարույթը պետք է լինի հարմարեցված:
  3. Քրեական վարույթում երեխայի իրավունքները և դրանց իրականացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով: 

 Հոդված 38. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հոգեբուժական հաստատություններում

  1. Երեխային հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման կարգը սահմանվում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով։
  2. Երեխան առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
  3. Հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, այլ մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցության, նամակագրության և այլ եղանակներով կապ հաստատելու իրավունք: 

Գ Լ ՈՒ Խ IV.

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ 

Հոդված 39. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը

  1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային և թիրախային արդյունքները սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր)։ Համալիր ծրագրի բովանդակությունը, դրա մշակման, համակարգման և իրականացման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 40. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

  1. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) պետական լիազոր մարմնին կից գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական միասնական քաղաքականությանն ապահովմանը նպաստելն է՝ հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության և երեխայի լավագույն շահի պաշտպանության ապահովման համար:
  2. Ազգային հանձնաժողովն իր առջև դրված նպատակներն իրականացնում է երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության համար պատասխանատու մարմինների գործունեության համակարգման, երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրերի քննարկման և իրականացման նկատմամբ մշտադիտարկման միջոցով։
  3. Ազգային հանձնաժողովի խնդիրներն են՝

1) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու մարմինների գործունեության համակարգումը, այդ թվում՝ վավերացված միջազգային պայմանագրերից բխող համակարգման գործառույթի իրականացումը.

2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության և տարբեր ոլորտների պատասխանատու մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների խթանումը.

3) երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության մշտադիտարկում, այդ թվում՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների իրականացման, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության համար բյուջեի և դրա կատարման մշտադիտարկումը.

4) երեխայի իրավունքների պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների և լուծումների մշակումը.

5) երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

6) երեխայի շահագործումից և երեխայի նկատմամբ բռնություններից, ներառյալ՝ սեռական, երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջև համագործակցությունն ու համակարգումը.

7) օրենսդրության վերանայման առաջարկությունների ներկայացումը՝ երեխայի լավագույն շահի առաջնահերթությունն ապահովելու նպատակով.

8) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

  1. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնց անցկացման հաճախականությունը, ժամանակացույցը և գործունեության կարգը, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի աշխատանքային խմբերի ձևավորման հիմքերը և կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
  2. Ազգային հանձնաժողովի գործունեությունն ապահովում է և այդ գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է լիազոր պետական մարմինը։ 

Հոդված 41. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը

  1. Ազգային հանձնաժողովի քարտուղարության գործառույթն իրականացնում է լիազոր պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը։
  2. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը՝

1)   ապահովում է Ազգային հանձնաժողովի գործունեության իրականացումը, նիստերի կազմակերպումն ու իրազեկումը, նիստերի օրակարգերի և փաստաթղթերի նախապատրաստումը, նիստերի պատշաճ կազմակերպումը և այլ կազմակերպչական գործողությունների իրականացումը.

2)   ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը,

3)   ապահովում է Ազգային հանձնաժողովի կայացրած որոշումների, առաջարկությունների, մշակած փաստաթղթերի պատշաճ ձևակերպումն ու տարածումը,

4)   իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության, այդ թվում՝ տվյալների հավաքագրումն ու պահպանումը,

5)   իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող զեկույցների, տեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը,

6)         իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 

ԳԼՈՒԽ V.
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
 

Հոդված 42. Երեխայի պաշտպանության համակարգը

  1. Երեխայի պաշտպանության համակարգն իրավական նորմերի, գործառույթների և քաղաքականության համակարգ է, որն ուղղված է երեխայի նկատմամբ բռնության ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու նվազեցմանը, բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերին արդյունավետ արձագանքմանը, ինչպես նաև երեխայի իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը։
  2. Երեխայի պաշտպանությունն իրականացվում է կանխարգելման, վաղ հայտնաբերման և արձագանքման ձևով:
  3. Կանխարգելման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս համակարգի հիմնական նպատակը՝ նախքան երեխայի պաշտպանության դեպքի տեղի ունենալը բռնության ռիսկի գործոնների առկայության պայմաններում ընտանիքին աջակցություն տրամադրելը և ընտանիքի ամրապնդելն է՝ սոցիալական մեկուսացման բացառման, ինչպես նաև ընտանիքից երեխայի բաժանման և բռնության ռիսկի նվազեցման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով վաղ միջամտության հնարավորություն։
  4. Արձագանքման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս, երբ կատարվել է երեխայի նկատմամբ բռնություն, երեխայի պաշտպանության համակարգը նպատակ է հետապնդում նվազեցնել բռնության բացասական հետևանքները և կանխարգելել դրա կրկնման հավանականությունը, ինչպես նաև ճանաչել երեխայի իրավունքներն ու վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը։
  5. Երեխայի պաշտպանության համակարգում բացի սույն օրենքում նախատեսված մարմիններից ներառված են նաև այլ մարմիններ՝ ելնելով օրենքով սահմանված նրանց լիազորություններից։ 

Հոդված 43. Սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում

  1. Սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը`

1)   իր իրավասության շրջանակներում մշակում և իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, սահմանում է երեխայի պաշտպանության ոլորտի ծառայությունների չափորոշիչները և նկարագրերը,

2)   մշակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանության ռազմավարությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բռնության ենթարկված երեխաների վրա, և համակարգում է դրա իրականացումը,

3)   մասնագիտական վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորույթների իրականացման, ինչպես նաև երեխայի պաշտպանության խորհուրդների գործունեության նկատմամբ,

4)   առանձին ստորաբաժանման միջոցով վերահսկողություն է իրականացնում այլընտրանքային խնամքի բոլոր ձևերի կազմակերպման նկատմամբ,

5) իրականացնում է մշտադիտարկում երեխաների պաշտպանության, այլընտրանքային խնամքի կազմակերպման և որդեգրման ոլորտում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև համայնքի ղեկավարի կողմից՝ դրանց պատվիրակված լիազորությունների նկատմամբ,

6) տրամադրում է մասնագիտական աջակցություն, մեթոդական պարզաբանում երեխաների պաշտպանության հարցերի և քաղաքականության վերաբերյալ,

7) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։ 

Հոդված 44. Երեխայի պաշտպանության ոլորտում միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

Միասնական սոցիալական ծառայությունը՝

1)   իրականացնում է խնամակալ, հոգաբարձու, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն խնամակալության և հոգաբարձության մարմիններին, մարզպետարաններին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին,

2) համայնքի ղեկավարի կամ տարածքային կառավարման պետական մարմնի նախաձեռնությամբ իրականացնում է երեխայի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն,

3)   որպես աջակցող ցանցի մասնակից՝ ներգրավվում և աջակցում է ընտանիքի հետ երեխայի վերամիավորման գործընթացին, ինչպես նաև աջակցում երեխային ընտանիքից բաժանելու կանխարգելմանը,

4) սոցիալական դեպք վարելիս պաշտպանության կարիք ունեցող երեխայի հայտնաբերման դեպքում դրա մասին անհապաղ տեղեկացնում է համայնքի սոցիալական աշխատողին,

5) կազմակերպում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների այլընտրանքային խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում, այդ թվում՝ իրականացնում է երեխաների ուղեգրում հաստատություն,

6) ապահովում է համայնքի սոցիալական աշխատողների մասնագիտական սուպերվիզիայի իրականացումը և տրամադրում է խորհրդատվություն,

7) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։ 

Հոդված 45. Երեխայի պաշտպանության ոլորտում տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները

  1. Տարածքային կառավարման պետական մարմինը՝

1)   վերահսկողություն է իրականացնում երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ,

2)   աջակցում է համայնքային սոցիալական աշխատողներին երեխայի պաշտպանության ոլորտի լիազորություններ իրականացնելու ընթացքում և տրամադրում է խորհրդատվություն,

3)   դիմում է դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցով (քաղաքացիական վարույթի ընթացքում տվյալ համայնքից երեխայի՝ խնամքի հաստատություններում կամ այլընտրանքային խնամքի այլ տարբերակներում գտնվելու ընթացքում շարունակում է իրականացնել այդ երեխայի դեպքի վարումը և մշտադիտարկումը),

4)   իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատում,

5)   իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաև խնամատարության ենթակա երեխաների հաշվառում,

6) իրականացնում է դեպքի ուսումնասիրություն խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձանց դիմումների հիման վրա, այդ թվում ըստ անհրաժեշտության տունայց ու լրացուցիչ գնահատում կատարելով,

7)   իրականացնում է խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձանց հաշվառում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

8) կազմակերպում է երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում, այդ թվում՝ ստորագրելով պայմանագրերն ու տեղեկացնելով համայնքի սոցիալական աշխատողին մշտադիտարկում իրականացնելու և աջակցություն կազմակերպելու համար,

9) ուղղորդում է դեպքը միասնական սոցիալական ծառայություն այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը պետական շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կազմակերպելու համար, բացառությամբ հրատապ դեպքերի,

10) հրավիրում և վարում է տարածքային կառավարման պետական մարմնին կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստեր։ Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

11) կազմակերպում է որդեգրման ենթակա՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրումը Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, որի համար կազմակերպում է համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդի նիստ հրավիրելու և դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով,

12) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում երեխայի պաշտպանության նպատակով ընտանիքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ներգործության միջոց կիրառելու մասին, 13) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա, օրենքով նախատեսված դեպքերում, առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության որոշում է կայացնում՝ առաջարկելով երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակելու, ինչպես նաև խնամատար ընտանիք կամ շուրջօրյա խնամքի հաստատություն տեղավորելու մասին,

14)  սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկատվություն ստանալիս երեք օրվա ընթացքում հրավիրում է երեխայի պաշտպանության և համադրման բազմամասնագիտական խորհրդի նիստ, որի եզրակացության հիման վրա հաստատում կամ մերժում է համայնքի ղեկավարի կայացրած որոշումը կամ համապատասխան առաջարկություն ներկայացնում դրա վերբերյալ։

  1. Ոլորտային մասնագիտական մշտադիտարկումն ապահովվում է պետական լիազոր մարմինների համատեղ հրամանով։ 

Հոդված 46. Երևան քաղաքում երեխայի պաշտպանության ոլորտում լիազորությունների առանձնահատկությունները

  1. Սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ համապատասխան ստորաբաժանումների միջոցով։
  2. Երևան քաղաքում վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների նկատմամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օրենքով սահմանված վերահսկողություն և համակարգում է դրանց աշխատանքները: 

Հոդված 47.   Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարի լիազորությունները

  1. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է մասնագիտացված ստորաբաժանման միջոցով, և իր լիազորությունների շրջանակներում որոշումները կայացնում է համայնքի սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա։ Համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված լիազորությունները համայնքի ղեկավարի անունից իրականացնում է մասնագիտացված ստորաբաժանման համայնքի սոցիալական աշխատողը։
  2. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարը՝

1)   իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտված երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերմանն ուղղված քայլեր,

2)   կատարում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների հայտնաբերված դեպքերի գնահատում, ուսումնասիրություն, դեպքի մասին տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական համակարգ, երեխայի պաշտպանության հարցերով դեպքի վարում և մշտադիտարկում,

3) յուրաքանչյուր դեպքի համար կազմում է երեխայի անհատական սոցիալական ծրագիր և ապահովում է դրա իրականացումը՝ համագործակցելով աջակցող ցանցի մասնակիցների հետ,

4) ներգրավում է աջակցող ցանցը ապահովելու համար երեխայի պաշտպանության դեպքի վարումն ու անհատական սոցիալական ծրագրի իրականացումը,

5) ներգրավում է միասնական սոցիալական ծառայությանը խնամակալ կամ հոգաբարձու նշանակելիս նրանց ընտանիքի սոցիալական գնահատում անցկացնելու և եզրակացություն տալու համար, որի հիման վրա առաջարկում է խնամակալության և հոգաբարձության մարմնին խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վերաբերյալ,

6)   ըստ անհրաժեշտության ուղղորդում է երեխային կամ նրա ընտանիքին միասնական սոցիալական ծառայություն՝ գնահատման և պետական աջակցության տրամադրման նպատակով,

7)   ուղղորդում է երեխաներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին համայնքային ծառայություններ, կազմակերպում է համայնքային աջակցության այլ ձևեր,

8)   համագործակցելով երեխայի և ընտանիքի հետ առնչվող կազմակեպությունների և անձանց հետ՝ իրականացնում է երեխաների նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված քայլեր և արձագանքում է դրա վերաբերյալ ստացված ահազանգերին՝ կատարելով տունայց, տեղեկացնելով համապատասխան մարմինների և կազմակերպություններին կամ ուղղորդելով երեխային այդ մարմիններ կամ կազմակերպություններ,

9)   երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում տեղեկատվությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև իրականացնում է երեխայի և նրա ընտանիքի պարբերական մշտադիտարկում,

10) իրականացնում է երեխայի նկատմամբ բռնության դեպքի կամ դրա ռիսկի գնահատում՝ անհրաժեշտ միջամտությունը որոշելու նպատակով,

11)  ընտանիքի հետ համագործակցությամբ ձեռնարկում է անհրաժեշտ միջամտություն բռնության ռիսկը նվազեցնելու կամ բռնությունը կանխարգելելու նպատակով,

12)  ընտանիքի բացակայության կամ դրա հետ համագործակցության անհնարինության դեպքում ներկայացնում է դեպքը տարածքային կառավարման պետական մարմնին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում այլընտրանքային խնամքի, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն տեղավորելու, միջամտություն պահանջող այլ գործողությունների կամ մասնագիտական կազմակերպությունների ներգրավման հարցերի քննարկման և որոշման կայացման նպատակով,

13)  Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ իրականացնում է երեխայի տեղափոխումն ընտանիքից խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, խնամատար ընտանիք,

14) երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում է երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպումը, ներառյալ՝ տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն՝ այդ մասին անհապաղ հայտնելով տարածքային կառավարման պետական մարմնին և միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակ,

15) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում,

16) աջակցություն է ցուցաբերում խնամակալներին, հոգաբարձուներին, խնամատար և որդեգրող ծնողներին՝ տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն,

17)  երեխային ընտանիքից հեռացնելու դեպքում կազմակերպում է վերամիավորմանն ուղղված աշխատանքը ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին,

18) իրականացնում է խնամակալության, հոգաբարձության, խնամատարության և որդեգրման մշտադիտարկում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,

19) հերթափոխով աշխատանքի միջոցով ապահովում է սոցիալական աշխատողների 24 ժամյա հասանելիությունը հրատապ դեպքերին արձագանքելու համար։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված լիազորությունները հանդիսանում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններ, իսկ 5-15-րդ կետերով նախատեսված լիազորությունները՝ պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններ։

Հոդված 48. Երեխայի պաշտպանության ոլորտում պարտադիր համագործակցությունը և պարտադիր ահազանգումը

  1. Երեխայի նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բուժական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները, անկախ կազմակերպաիրավական ձևից, պարտավոր են երեք օրվա ընթացքում, իսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ, դրա մասին ահազանգել այն համայնքի սոցիալական աշխատողին, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Անհետաձգելի լուծում պահանջող կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ արձագանքի համար համայնքում ձևավորված ստորաբաժանումն ապահովում է շուրջօրյա հասանելիություն հերթափոխի միջոցով։ Համագործակցող կողմերը պարտավոր են մասնակցել երեխայի նկատմամբ բռնության կամ շահագործման բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից երեխային պաշտպանելու նպատակով ձևավորվող միջոլորտային բազմամասնագիտական թիմերի, հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքին։ Համագործակցության կարգը և համագործակցող կողմերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Յուրաքանչյուր ոք երեխայի նկատմամբ բռնության կամ շահագործման կամ դրանց ռիսկի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում պարտավոր է այդ մասին ահազանգել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ համայնքի ղեկավարին։ Ահազանգերի և դրանցով նշված դեպքերի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելիս անձի ինքնությունը պահվում է գաղտնի, եթե նման ցանկություն է հայտնել ահազանգող անձը:
  3. Երեխայի պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք համագործակցում են՝ ապահովելով երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը: 

Գ Լ ՈՒ Խ VI.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 49. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

  1. Սույն օրենքը խախտող ֆիզիկական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց կազմակերպությունները և հիմնարկները, ինչպես նաև իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: 

Հոդված 50. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
  2. Մինչև գործող ենթաօրենսդրական իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
  3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում, որոնց ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ են մտնում սույն օրենքի համապատասխան նորմերը:
  4. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։
  5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքը։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով․

«7) իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված պետության պատվիրակած լիազորությունները։»: 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 11-րդ կետերում «10 տարին լրացած երեխայի համաձայնությունը» բառերը փոխարինել «երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» բառերով։ 

Հոդված 2. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,

2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և 1.2-րդ մասեր.

«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:

1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ:»,

3) 2-րդ մասում հանել «հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը» բառերը,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝

«4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում։»: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի մասին» բառերը փոխարինել «ընտանեկան» բառով, իսկ 3-րդ մասում «մնացել են» բառերից առաջ լրացնել «փաստացի» բառը: 

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինները» բառից հետո ավելացնել «, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները» բառերը։ 

Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում և 41-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նմանլ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։ 

Հոդված 4. Օրենսգրքի 605-րդ հոդվածում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նույնանման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։ 

Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 2-րդ մասից և 1068-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նմանօրինակ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։

Հոդված 6. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերից հանել «դաստիարակչական» բառը։ 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.04.2023 - 25.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3545

Տպել