Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
__ _______-ի 2023 թվականի N ___Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»: 2) Որոշման N 1 Հավելվածի 15-րդ կետի «8,1 մլրդ ՀՀ դրամ» բառերը փոխարինել «5,9 մլրդ ՀՀ դրամ» բառերով: 3) Որոշման N 1 Հավելվածի ամբողջ տեքստում և Ձև N 1-ում «ոչ սպասարկվող» բառերը փոխարինել «չսպասարկվող» բառով: 4) Որոշման N 1 Հավելվածի Ձև N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված N 1-ի: 5) Որոշման N 2 Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված N 2-ի:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
04.04.2023 - 19.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2378
Տպել