Հիշել նախագիծը

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում լրացնել նոր` տասնմեկերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատսխան, սահմանում է նաև հարկային մարմնի կողմից հարկադիր կատարման ներկայացված չկատարված հարկային պարտավորությունների կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ:»: 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր` 7.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«7.1) չկատարված հարկային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.»։ 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «կարգադրությունը»  բառից հետո լրացնել «, հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացված տեղեկատվությունը» բառերը: 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տեղեկատվությունը հարկադիր կատարման  ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    04.04.2023 - 19.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2106

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ