Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Ղազարյան 14.04.2023 19:15:11 Անհասկանալի է նախագծի հիմնավորումը՝ կապված վարձակալության շուկայում գնաճի հետ։ Պետությունը իր լծակներով չի կարողանում մեղմել գնաճը, փոխարենը նման աբսուրդային նախագծով բարձրացնում է քաղաքացիների հարկային բեռը։
2 Թերեզա Քոչարյան 14.04.2023 19:34:54 Ոչ բարեխիղճ հարկատուին հարկային դաշտ բերելու համար վարչարարություն կիրառելու անզորությունից դրդված իշխանությունը փորձում է ծանրացնել այն քաղաքացիների հարկային բեռը, ովքեր հանգամանքների բերումով մեկից ավելի անշարժ գույք ունեն։ Ինչքա՞ն ետք է շարունակվի այսպիսի գործելաոճը...
3 Նարինե Շաբոյան 15.04.2023 10:46:06 Իսկ օրենքի նախագիծը ներկայացնողները գոնե պատկերացում ունեն, որ մասնավորապես մարզերի բնակիչները, տարիներով վարկեր մարելով, մեծ չարճարանքով Երևանում կամ մարզկենտրոններում բնակարան են ձեռք բերել, որ իրենց ուսանողը հետագայում վարձով չապրի։ Իսկ հիմա էլ ստիպված են բարձր գույքահարկ վճարել։
4 Կարինե Բերբերյան 15.04.2023 11:03:14 Սա անշարժ գույքի վարձակալություններից ստացվող եկամուտները վերհանելու և եկամտային հարկ հավաքագրելու լավագույն լուծումը չէ: Այլ մեխանիզմ պետք է մտածել: Օրինակ՝ ինչու չեք առաջարկում վարձակալությունից հաշվարկվող տարեկան եկամտային հարկից նվազեցնել վարձակալության հանձնված անշարժ գույքի հարկը: Եկամուտների հայտարարագրման համար մոտիվացիոն մեխանիզմ կիրառեք, այլ ոչ թե որևէ հարկատեսակի կիրառման տրամաբանությանը տրամագծորեն հակասող մոտեցում:
5 Lilit Sargis 15.04.2023 12:19:02 Իսկ ինչպես է պատահել, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակների մտքով չի անցել նույն մոտեցումը կիրառել նաև տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքերի համար: Միգուցե դեռ ուշ չէ ???:
6 Lilit Sargis 17.04.2023 12:02:49 Իսկ օրինակ եթե չեմ ապրում իմ բնակարանում, բայց ձեռնարկատիրությամբ եմ զբաղվում, ի՞նչ է առաջարկում եք ինքս իմ հետ վարձակալության պայմանագիր կնքեմ։
7 Vahan Gharabaghtsyan 15.04.2023 12:43:47 Առաջարկվող մոտեցումը որևէ աղերս չունի անշարժ գույքի հարկի կիրառման տրամաբանության հետ: «Թանկարժեք գույքից՝ ավելի պրոգրեսիվ հարկ» մոտեցումը ամբողջությամբ խեղաթյուրվում է, քանի որ շատ ավելի ցածր արժեքի մեկից ավելի գույքեր տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով վարձակալության չտրամադրելու դեպքում դրանցից վճարվող անշարժ գույքի հարկը կարող է ավելին լինել, քան իրականում մինչև երկու անգամ ավելի թանկ արժեք ունեցող անշարժ գույքի համար վճարվող հարկը:
8 Armine Karhanyan 15.04.2023 13:23:58 Նման կետային և ժամանակային լուծումների գործելաոճը առհասարակ պետք է արմատապես վերանայվի: Հավանաբար ելնում են օրվա իրականությունից առ այն, որ այսօր օտարերկրացիների ներհոսքով պայմանավորված բնակարանների վարձավճարներն աճել են: Իսկ ինչ է տեղի ունենալու հակառակ երևույթԻ դեպքում, երբ օտարերկրացիները վերադառնան և անշարժ գույքի վարձակալության նկատմամբ պահանջարկը նվազի: Արդյոք ՊԵԿ-ը հակառակ նախաձեռնությամբ է հանդես գալու, թե շարունակելու է համոզել, որ ոչինչ որ վարձակալության նկատմամբ պահանջարկ չկա, ավելի էժան անշարժ գույքի հարկը երկու անգամ ավելի թանկ վճարեք, քան ավելի թանկարժեք գույքի համար է:
9 Վահե Ասատրյան 17.04.2023 12:10:04 Նախագծում հստակ չէ, թե ինչպես է հաշվարկվելու գույքահարկը. 1. եթե գույքը տնօրինվում է համասեփականատիրության իրավունքով 2. եթե գույքը պիտանի չէ բնակության համար, հետևաբար չի կարող տրվել վարձակալության 3. եթե գույքը չի վարձակալվում, բայց պարապուրդի էլ մատնված չէ, օրինակ՝ բնակվում են սեփականատիրոջ ընտանիքի անդամները կամ բարեկամները 4. եթե գույքը բնակեցված չէ, բայց ծառայում է սեփականատիրոջ շահերին, օրինակ ծառայում է որպես ձեռնարկատիրության գործունեության համար նախատեսված տարածք։
10 Հասմիկ Դավթյան 18.04.2023 08:59:40 Այնպիսի տպավորություն է, որ պետությունը ստիպում է գույքդ հանձնես վարձակալության՝ անկախ քո կամքից, թե չէ կպատժվես գույքահարկի կրկնապատկմամբ։ Նույնը կիրառեք էն ամենի վրա, ինչից մեկից ավել ունենք։ Այ քեզ մոտեցում․․․