Հիշել նախագիծը

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին մասում՝ «դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի (այսուհետ՝ նաև կատարման ենթակա ակտեր)» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 2-րդ հոդվածում`

1) Վերնագրում՝ «Դատական ակտերիհարկադիր» փոխարինել «Հարկադիր» բառով,

2) 1-ին մասում օրենքով նախատեսված բառերից հետո դատական ակտերի բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով:

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4․Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ և բաժանմունքներ, և տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ։

4) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:»։

 

Հոդված 3 Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված4 Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4․1․ Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:»:

 

Հոդված 5. Օրենքում 6-րդ հոդվածում «կենտրոնական մարմնի բաժնի պետ, Երևանի քաղաքային բաժնի պետ, մարզային բաժնի պետ» բառերը փոխարինել « բաժնի պետ» բառերով։

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ավագ հարկադիր կատարող կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երկու տարվա աշխատանքային ստաժ:»։

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տեսուչի և հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի և փորձի:»

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․

«3․ Հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար, հարկադիր կատարողները ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ ենթակա են վերապատրաստման: Հարկադիր կատարողների վերապատրաստման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»։

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչև մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնության դեպքում).

2) բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո.

3) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

  1. Հարկադիրկատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի, այդ թվում՝ծառայության այլ վայր:
  2. Հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից՝ իր համաձայնությամբ՝ վերջինիս տվյալ պաշտոնին գործուղելովկամ իր համաձայնությամբ տվյալ պաշտոնին փոխադրվելով, կամ հարկադիր կատարման ծառայության անցնելու ցանկություն հայտնած և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին բավարարող անձը՝ Կառավարության սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնին նշանակելով։

Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակված անձը սույն օրենքի իմաստով համարվում է հարկադիր կատարող և նրա նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական երաշխիքները:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում՝
    1)ժամանակավոր նշանակված ծառայողը այլ թափուր հաստիքների առկայության դեպքում առանց մրցույթի նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում ազատվում է ծառայությունից։
    2)գործուղված ծառայողը շարունակում է ծառայել իր նախկին պաշտոնում,
    3)փոխադրված ծառայողը նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում ազատվում է ծառայությունից։

 

Հոդված 9  Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետում «մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի» բառերը փոխարինել «բաժինների պետերի» բառերով։

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից որևէ մեկը՝ համապատասխան նախարարի հանձնարարությամբ, իսկ հանձնարարության բացակայության դեպքում տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:»։

Հոդված 10 Օրենքի 23-րդ հոդվածում՝ վերնագրում և հոդվածում «Մարզային (Երևանի քաղաքային) բաժնի» բառեըը փոխարինել «Բաժնի պետ» բառերով՝ համապատասխան հոլովաձևով»

Հոդված 11  Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագրում 1-ին մասում՝ «Դատական ակտերի» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կատարման ենթակա ակտերի» բառերով․

2) Նույն հոդվածում՝ «կատարողական թերթի կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթ» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով․

3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) միջոցներ է ձեռնարկում օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ։»․

4) 2-րդ մասում «Դատական ակտերի» բառերը փոխարինել «Կատարման ենթակա ակտերի» բառերով․

5) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կատարման ենթակա ակտերի կատարման փաստը ստուգելու համար հարցումներ իրականացնել իրավաբանական, ֆիզիկական անձանց, պետական մարմիններին, հասցե այցելու միջոցով տեղում ստուգելու այդ ակտերի կատարման ընթացքը։»․

6) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ), ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց վերաբերյալ կայացնել որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին որոշում, օրենքով սահմանված դեպքերում տալ հանձնարարություններ»:

7) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Հարկադիր կատարումն ապահովելու համար օրենքով սահմանված կարգով և չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.»։

 

Հոդված 12 Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 25․1-րդ հոդված.

«Հոդված 25.1  Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները և կենսաթոշակի ապահովումը

Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 13 Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 28․1-րդ հոդված.

«281 Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելը

Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայրում ծառայության նշանակման կամ փոխադրման դեպքում հարկադիր կատարողն ապահովվում է բնակելի տարածությամբ: Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով:»։

 

Հոդված 14 Հոդված 22-րդ լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով․

«9․ Գլխավոր հարկադիր կատարողին արձակուրդ տրամադրում է համապատասխան նախարարը, իսկ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին արձակուրդ տրամադրում է գլխավոր հարկադիր կատարողը։»։

 

Հոդված 15 Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) Վերնագրում, 1-ին և 3-րդ մասերում «Հարկադիր կատարողներ» բառերը փոխարինել «Հարկադիրկատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերեով։

2) «կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարողների նկատմամբ:» բառերը փոխարինել «կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը։» բառերով։

 

Հոդված 16 Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարողների նկատմամբ:» բառերը փոխարինել «կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը։» բառերով։

 

Հոդված 17 Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.  Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

  1. Հարկադիր կատարողների վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը: Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը և հարկադիր կատարման ծառայության 3 աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, և Արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ:
  2. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  3. Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկան դրված հարցը համարվում է մերժված:
  4. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է էթիկայի հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

6.Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը»։

 

Հոդված 18 Օրենքի 38-րդ հոդվածում․

1) 1-ին մասի 14-րդ կետում «:» բառը փոխարինել «․» կետով։

2) 1-ն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով․

«15) առաջացել են սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքերը։»։

Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:  

 

Հոդված 20. Օրենքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:  

 

Հոդված 21. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 17րդ հոդվածները գործում են համապատասխան նախարարի հրամանները և կառավարության որոշումը ուժի մեջ մտնելու պահից։
  3. Սույն օրենքի 13-րդ, 14-րդ, և 17-րդ հոդվածներով նախատեսված՝ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
  • Քննարկվել է

    31.03.2023 - 15.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2925

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ