ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» _____________ 2023 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 20-ի «Փոստային կապի ոլորտում մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
2) Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «ոլորտ» բառը փոխարինել «բնագավառ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
3) Որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
31.03.2023 - 15.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Փոստային կապ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2744
Տպել