Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ

                                                              Հիմնավորում

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

Անհրաժեշտությունը` Վերջին տարիներին տնտեսական ճգնաժամի հետևանքով զգալիորեն աճել է բնափայտի, այդ թվում վառելափայտի պահանջարկը, որը հիմնականում պայմանավորված է բնակչության ծանր սոցիալական վիճակով: Հատումները հիմնականում իրականացվում են բնակավայրերին հարակից անտառներում` բերելով դրանց խոցելիության բարձրացմանը:

Մյուս կողմից, առևտրի նպատակներով իրականացվող ապօրինի հատումների ընթացքում շինափայտ ստանալու համար մթերվում են տնտեսապես առավել արժեքավոր ծառատեսակներ` վտանգելով անտառների որակական հատկանիշները:

Անտառօգտագործումը ներկայումս համաձայն տարբեր փորձագիտական գնահատականների գերազանցում է նախատեսված չափաքանակները` բացասաբար անդրադառնալով անտառների արտադրողականության վրա:

Ելնելով վերը նշվածից և ապօրինի փայտանյութի տեղափոխումը կանխելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում և  «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

Ընթացիկ վիճակը և խնդիրները՝ Չնայած վերջին տարիներին արձանագրված ապօրինի հատված ծառերի քանակի բազմակի անգամ նվազմանը` ապօրինի անտառօգտագործումների դեմ պայքարը հանդիսանում է անտառային համակարգի գլխավոր խնդիրը:

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ կետում նախատեսվում է` «Ապօրինի մթերված փայտանյութը և դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ՀՀ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով»: Մինչդեռ, նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն ապօրինի հատումների փաստը անտառում հայտնաբերելու դեպքում, վնասի հատուցման չափը հաշվարկվում է վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ա/ և բ/ ենթակետերում սահմանված սակագների եռապատիկի չափով` կապված ծառի /կոճղի/ համապատասխան տեսակի տրամագծից, որը մի քանի անգամ բարձր է, քան անտառից դուրս ապօրինի ձեռք բերված անտառանյութի վնասի հատուցման սակագինը:

Միաժամանակ առկա խնդրին համակողմանի լուծում տալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական միջոցների խստացման վերաբերյալ միջոցառումների իրականացում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը չեն նախատեսում գործող քաղաքականության փոփոխություն: Այն նպատակաուղղված է ՀՀ անտառների կայուն կառավարմանը` պահպանությանը և ապօրինի հատումների դեմ պայքարին:

Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծերի ընդունումը նպատակ ունի կարգավորել անտառից դուրս գտնվող տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերված ապօրինի մթերված փայտանյութի և դրանից արտադրված արտադրատեսակների վնասի հատուցման սակագների գումարային տարբերությունը անտառում հայտնաբերված ապօրինի հատումների հետևանքով պատճառված վնասի հատուցման սակագներից, արդյունքում հաշվարկի կրկնապատիկ չափը փոխարինվում է հնգապատիկով, իսկ վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների կիրառման ժամանակ գրեթե կրկնապատկվում են նախատեսվող տուժանքների գումարային չափը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, համատեղ քննարկվել է ՀՀ բնապահպանության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ:

Ակնկալվող արդյունքը՝ Ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելումը և նվազեցումը:

Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ինտերնետային կայքում` http://www.minagro.am/ հասցեով, հասարակությանն  իրազեկելու նպատակով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

                                                                 Տեղեկանք

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

                                                                        Տեղեկանք

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական  նվազեցում չի առաջանում:

  • Քննարկվել է

    16.11.2017 - 01.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8958

Տպել