Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Անհրաժեշտությունը.

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 19-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1292-Ն, 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1912-Ն և 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 547 որոշումների համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ պետական եկամուտների կոմիտե և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների և յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ տեղեկություններ:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված  «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն պաշտոնական հրապարակման օրվանից՝ 12 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը: 

Միջոցառումների իրականացման արդունքում ՊԵԿ-ին ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը հնարավոր կլինի իրականացնել ստեղծվող էլեկտրոնային հարթակի միջոցով:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքների (այսուհետ՝ Օրենք), որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի դեկտեմբերի 16-ին, օրենսդրական փոփոխությունների առանցքային նպատակներից է տեղեկատվական համակարգերի կիրառմամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման, որակավորման, լիցենզավորված քաղաքաշինական սուբյեկտների վարկանիշավորման և որակի գնահատման գործընթացի որակյալ մատուցումը, հարմարավետությունը, որը բխում է ժամանակի և ծախսերի խնայողության, ինչպես նաև ավելորդ թղթաբանությունը և վարչարարությունը բացառելու անհրաժեշտությունից:

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ու վավերականության ստուգման կարգը, գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը և այլ անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափը սահմանելու, ինչպես նաև գրանցամատյանի վարման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին ճանաչելու մասին» N 866-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն www.e-license.am միասնական էլեկտրոնային հարթակում պարբերաբար իրականացվում են քաղաքաշինության բնագավառում լիցենզիա տրամադրելու մասին որոշումների գրանցումներ: Բացի այդ, ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1912-Ն որոշմամբ սահմանված քաղաքաշինության բնագավառին առնչվող լիցենզիաների մասին գրավոր հաղորդագրություն տրամադրելու անհրաժեշտությունը սահմանափակվում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանում բովանդակվող տեղեկություններով:

Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակներում «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման ընթացակարգերի թվայնացման և լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և հավաստագրված մասնագետների ռեեստրների ստեղծման» ծրագրի շրջանակներում վերլուծվել են տնտեսվարող սուբյեկտների և մասնագետների ռեեստրներում տվյալների հավաքագրման և մշակման, ինչպես նաև ռեյտինգավորումն ինքնաշխատ կերպով իրականացման, տվյալների վավերականության ստուգման և մշտադիտարկման բիզնես գործընթացները:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի դրույթները`տեխնիկական հնարավորության դեպքում գրանցամատյանը կարող է համակցվել այլ իրավասու մարմինների համակարգերի հետ՝ գրանցամատյանում պահվող տեղեկություններն ինքնաշխատ եղանակով փոխանակելու նպատակով:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 330-Ա որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետ:

 

  • Քննարկվել է

    29.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2792

Տպել