Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Շմավոն Ավագյան 29.03.2023 14:24:25 Ցավալի է, որ այս ամենը միայն քննարկվում է ու մնում թղթի վրա։ 21 դարում ենք, բայց կեղտաջրերի հեռացման համակարգերը նույնիսկ քաղաքների որոշ թաղամասերում են բացակայում, իսկ համայնքը և Վեոլիա ջուրը հրաժարվում են միջոցներ ձեռնարկել՝ պատճառաբանելով, որ իրենք նորը կառուցելու համար չեն, այլ հինը սպասարկելու։ Այս հարցերը քննարկեք, ոչ թե այլ ձևական կողմերը։ Կարևորելով Ձեր բարձրացված հարցը, Ջրային կոմիտեն մշակել և ՀՀ ՏԿԵՆ է ներկայացրել <<Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Հայեցակարգի նախագծում ընդգրկված են բոլոր բնակավայրերում կեղտաջրերի հեռացման և մաքրման պահանջները և սահմանված են դրանց կարգավորման սկզբունքները։ Հայեցակարգի նախագիծը նույնպես դրվել էր հանրային քննարկմանը։