«Հայաստանի Հանրապետության կառավարության 28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2023 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 895-Ն որոշման՝
- N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,․
- N 3 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը
«ա. զոհվածի երեխայի, զավակի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, զավակին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,.
- N 5 հավելվածի 6-րդ կետում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու մասին» բառերով․
- N 6 հավելվածի՝
ա. 2-րդ, 3-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի» բառերով․
բ. 5-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից» բառերով․
- N 7-րդ հավելվածի աղյուսակի՝
ա․ 1-ին սյան վերնագրում «մասնագիտական» բառը փոխարինել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված» բառերով․
բ․ 5-րդ կետի 1-ին սյունակը «Հայաստանի Հանրապետության նախարար» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (պրեզիդենտ),» բառերով․
գ․ 53-րդ կետի 1-ին սյունակը «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավոր» բառերց հետո լրացնել «, ժողովրդական դատավոր» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող դրույթները տարածվում 2023 թվականի փետրվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա։
-
Քննարկվել է
28.03.2023 - 13.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2649
Տպել