Հիշել նախագիծը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 11-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ և 12-րդ կետի համարակալումը փոխել «13»-ի․
«12) Փոստային կապի գործունեության իրականացման համար`
ա․ օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին ամբողջական հասանելիություն չտրամադրելու կամ
բ․ տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների միջոցով փոստային և (կամ) սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմնի և փոստային կապի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձևաչափով մասքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ
գ․ սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքագրելու և առանց նշված փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում․»։
2) 2-րդ մասում «և 11-րդ» բառերը փոխարինել «, 11-րդ և 12-րդ» բառերով։
Հոդված 2․ Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
«1․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքերը հավաստվում են մաքսային մարմնի կողմից՝ փոստային կապի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով։»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    27.03.2023 - 11.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2325

Տպել