Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Artak Zakarian 24.03.2023 17:18:27 Եթե «Կ Ա Ր Գ - ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ» 1-ին կետում գրված է, որ ՝ «... մարտական զենքը և դրանց փամփուշտները պահելու պայմաններին վերաբերվող պահանջները ... » ապա 10-րդ կետում՝ «10․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ... » այս կարգի կարգավորման առարկա չէ։ Կամ վերնագիրը փոխեք, կամ էլ քաղաքացիների համար առանձին կարգ մշակեք
2 Artak Zakarian 24.03.2023 17:29:37 Նախորդ որոշման մեջ կար «Ոչ մշտական բնակության վայրում» զենքի պահպանման կարգ։ Հիմա՝ չկա, հետևություն՝ մի քանի օրով որսի գնալիս զենքը պետք է թողնել տանը ?? որ «զենքի պահպանման կարգը» չխախտենք ??
3 Artak Zakarian 24.03.2023 17:45:16 Տպավորութուն է, թե «մարտական ստորաբաժանումում» և «քաղաքացու տանը» պահպանման երկու տարբեր կարգերը խառնվել են իրար։ Եթե մեր տանը զենքը մետաղյա պահարանը դռնից 2 մետրի վրա է՝ ստացվում է, որ դա խախտու՞մ է Կ Ա Ր Գ - ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ 6․ Չհրկիզվող կամ մետաղյա պահարանները, բուրգերը, արկղերը և դարակաշարերը զետեղարաններում տեղադրվում են մուտքի դռնից 1,5մ և պատուհաններից` 0,5մ,»
4 Vahagn Levonyan 25.03.2023 00:45:56 Խնդրում եմ զենքի պահման կարգը առանձնացնել իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասով, որովհետև կարդալիս պարզ չէ, թե որ կետն է վերաբերվում ֆիզիկական անձանց, իսկ որը իրավաբանական անձանց։ Տվյալ պարագայում 10-րդ կետը վերաբերվում է ֆիզիկական անձանց, բայց քանի որ ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերաբերվող պարբերությունների առանձնացված չեն, այլ իրար հետևից կետերով են գնում, ապա դժվար է հասկանալ, թե որն է վերաբերվում իրավաբանական անձանց, իսկ որը ֆիզիկական