Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2023 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման՝
- 2-րդ կետում՝ «առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճանի» բառերով.
- 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն որոշմամբ պարգևավճար նշանակելու, վճարելու, պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու, պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնելու համար: Այս դեպքում՝
- անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.
- անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.
- անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.
- անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են հաշմանդամության բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.
- անձի կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են հաշմանդամության բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ․
- բժշկասոցիալական փորձաքննություն գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքներ (տեղեկանքներ)։»․
- հավելվածի 5-րդ կետում՝
ա. «1-ին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճանի» բառերով,
բ. «2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճանի» բառերով,
գ. «3-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճանի» բառերով․
- հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից» բառերը «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված՝» բառերով․
- հավելվածի 22-րդ կետի 3-րդ ենթակեում «վերափորձաքննության» բառը փոխարինել «անձի կրկնակի գնահատման կամ վերագնահատման» բառերով․
- հավելվածի 25-րդ կետում «հաշմանդամության նոր խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով․
- 35-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննական» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «դ» պարբերությունում՝ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝
- և հավելվածների տեքստերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննական» բառերը՝ «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.
- 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են «Պետական նպաստների մասին» օրենքով հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու, վճարելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝
- «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
- «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
- «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
- անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են հաշմանդամության բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.
- անձի կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են հաշմանդամության բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ․
- բժշկասոցիալական փորձաքննություն գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքներ (տեղեկանքներ):»։
- Որոշման հավելվածի N 1-ի՝
ա. 8.1-ին կետում՝ «առաջին խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով․
բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11. Հաշմանդամության նպաստը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին ֆունկցիոնալության գնահատման որոշման քաղվածքի հիման վրա, որի «Գնահատման ամսաթիվը» տողում նշված առաջին ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է, երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը:»․
գ․ 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16. Հաշմանդամության նպաստը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է երեք ամսվա ընթացքում: Ընդ որում, սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» տողում նշված երկրորդ ամսաթվից:»․
դ. 23-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով,
ե. 30-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն ենթակետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» տողում նշված երկրորդ ամսաթվից:»․
զ. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«31. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամություն ունեցող երեխայի 18 տարին) լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի համար հաշվարկված նպաստի չափով:»․
- Որոշման հավելվածի N 2-ի 6-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխանինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝
- 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքներով (վարչական ակտերի քաղվածքներով)՝
1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։»։
- N 1 հավելվածում՝ 24-րդ և 35-րդ կետերում «ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է» բառերը փոխարինել «ծնողը ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճանի հաշմանդամություն ունեցող անձ է» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
24.03.2023 - 10.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2437
Տպել