«ՀՀՇՆ 31-03.05- «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ (2-ՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
-
12 - Կողմ
-
2 - Դեմ
Սույն շինարարական նորմերը սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում բարձրագույն ուսումնական հաստատությունների նախագծվող շենքերի և շինությունների, դրանց համալիրների և ուսանողական քաղաքների տեղակայման, տեղամասերի, սենքերի գործառական խմբերի, ծավալա-հատակագծային լուծումների, անվտանգության, ինժեներական սարքավորումների, ներքին միջավայրի և էներգաարդյունավետության նկատմամբ պահանջները:
Սույն նորմերը տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող շենքերիու համալիրների նախագծման, կառուցման և շահագործման վրա: Շենքերի և շինությունների, դրանց համալիրների վերակառուցման դեպքում սույն նորմերից շեղումներ կարող են թույլատրվել՝ ելնելով նախագծման առաջադրանքով սահմանված պահանջներից:
Արտադրական նշանակության, մարզական, մշակութային-կենցաղային սպասարկման շենքերի և կառույցների նկատմամբ հիմնական նախագծային պահանջները սահմանվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով:
-
Քննարկվել է
23.03.2023 - 07.04.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2268
Տպել