Կարեն Զաքարյան
27.03.2023
Mianshanak koxmem. Miayn te matcheli shukayakanic lini ...
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին հավելվածով սահմանված է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը: Նշված հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ պետական գույքի վաճառքն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` պետական գույքի վաճառքի մասին ընդունված իրավական ակտի հիման վրա։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված տրանսպորտային միջոցները մինչ օրս հիմնականում օտարվել են աճուրդով վաճառքի եղանակով։ ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1377 որոշման համաձայն՝ շուրջ 168 տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
Որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գույքը վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած, նախօրոք հայտնի գնորդին և տվյալ գույքի վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։
Ներկայումս ոստիկանությանն ամրացված տանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև հետագա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ուղղակի վաճառքի պարզեցված կարգ։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել պետական կառավարման համակարգի մարմնին ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի եղանակով՝ առանց ներդրումային ծրագիր ներկայացնելու պահանջի օտարելու համար։
Նախագծով պետական կառավարման համակարգի մարմնին՝ համապատասպան ոլորտը կարգավորող օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի վաճառքի եղանակով ձեռք բերելու հնարավորությոն է տրվում տվյալ տրանսպորտային միջոցը շահագործողին։ Տրանսպորտային միջոցը շահագործող անձը մեկ անգամ կարող է լինել տվյալ գույքի գնորդ, իսկ մի քանի գնորդ լինելու դեպքում ընտրությունը կատարվում է նախագծով ներկայացված չափորոշիչների հիման վրա։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6․7-րդ ենթակետով՝ պետական գույքի կառավարման արդյունավետությանն ուղված ծրագրերի իրականացում։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար: Ինչպես նաև հնարավորություն կտրվի տվյալ տրանսպորտային միջոցով ծառայողական խնդիրերն իրականացնող ծառայողին հետագայում պարզեցված կարգով ձեռք բերելու պետական գույքը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քննարկվել է
22.03.2023 - 07.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Պետական գույքի կառավարում, Պետական գույքի օտարում
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3746
Տպել27.03.2023
Mianshanak koxmem. Miayn te matcheli shukayakanic lini ...