Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ցերեկային ծառայություն ստացող երեխաների տարիքային շեմի հետ կապված փոփոխությունների ամրագրման կարևորությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայում Նախարարության ենթակայության ցերեկային ծառայություններ տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում ծառայություններ ստացող երեխաների տարիքային շեմը տարբեր է՝ 2-18, 3-18, ինչպես նաև 6-18 տարեկան։
Չնայած այն հանգամանքին, որ բոլոր կազմակերպություններում ծառայությունների տրամադրման բնույթը և ծավալը նույնն է, տարիքային շեմը խիստ տարբեր է, որի պատճառով՝ 2-3 տարեկան, իսկ որոշ դեպքերում 2-6 տարեկան երեխաների իրավունքներն ապահովելու նկատառումից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել և ծառայություն ստացողների տարիքային շեմը սահմանել նույնը։ Հարկ է նկատի ունենալ, որ գործող մեկ այլ կարգավորմամբ՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381 որոշմամբ արդեն իսկ ամրագրված է 2-18 տարեկան երեխաների խնամք ստանալու հնարավորությունը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է փոփոխել ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։
4. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարիքին համապատասխան ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից՝ հաշվի առնելով վերջիններիս վերականգնողական ներուժը, ինչպես նաև կանխելով վերջիններիս՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հայտնվելու ռիսկը։
Նախագծի ընդունման արդյունքում ֆինանսական միջոցների ավելացում չի սպասվում։
6. Կապը ռազմավարական ծրագրերի հետ
Նախագիծը բխում է Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության 04 մեգանպատակից:
-
Քննարկվել է
22.03.2023 - 07.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2377
Տպել