Դեմ եմ նոր օրենքի նախագծին
21.03.2023
նոր ֆոկուս աչպաըարության փոխարեն մարզերի համար ամեն քաղաքի գնեք նոր ավտոբուսներ, Միայն Երեանի մասին եք մտածում
0 - Կողմ
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 07․03․2023թ․ N 251-Ա որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտոթյամբ:
2022 թվականի հուլիսի 14-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-297-Ն օրենքով կարգավորվել են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման պահանջները։
Օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում, դրանցում սահմանելով օրենքի պահանջներին համապատասխան կարգավորումներ։
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 03․12․2020թ․ N 1994-Ն որոշման մեջ, որի համաձայն՝ սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակը կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներում:
4․ Ակնկալվող արդյունքը․
ՀՀ օրենսդրության պահանջների ներդաշնակեցում, հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի մատչելիության ապահովում։
5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
ՀՀ վարչապետի որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։
Քննարկվել է
21.03.2023 - 06.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Տրանսպորտ
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2421
Տպել21.03.2023
նոր ֆոկուս աչպաըարության փոխարեն մարզերի համար ամեն քաղաքի գնեք նոր ավտոբուսներ, Միայն Երեանի մասին եք մտածում