Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ կառավարության 21․01․2021թ-ի N 77 որոշման, պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող լուսավորման սարքերը, որոնք օգտագործվում են արտաքին լուսավորման նպատակներով, պետք է ունենան առնվազն 110 լմ/Վտ արդյունավետություն։ Նշված որոշումից հետո լուսավորման սարքերի արտադրման տեխնոլոգիաները ապրել են մեծ զարգացում և համաշխարհային շուկայում արդեն առկա են մինչև 200 լմ/Վտ արդյունավետության արտաքին լուսավորման լուսատուներ։
Ակնհայտ է, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել նշված որոշումը և պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող արտաքին լուսավորման սարքերի արդյունավետությունն ընդունել առնվազն 140 լմ/Վտ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նպատակը և բնույթը․
Որոշման արդյունքում, էլեկտրաէներգիայի սպառումը արտաքին լուսավորման նպատակներով՝ նույն նորմատիվային լուսատվության պարագայում, այդ թվում համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, կնվազի առնվազն 21․4 %-ով, ինչպես նաև կերաշխավորվի որակյալ լուսատուների ձեռքբերումը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը:
Սույն որոշման ընդունման արդյունքում էլեկտրաէներգիայի սպառումը՝ արտաքին լուսավորման նպատակներով, կնվազի առնվազն 21․4 %-ով, ինչպես նաև կերաշխավորվի որակյալ լուսատուների ձեռքբերումը։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին:
Չի ակնկալվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050․ Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշումից և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշումից։
-
Քննարկվել է
16.03.2023 - 01.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2641
Տպել