Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ, սոցիալական ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծմամբ։
Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝
- ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթները (կարգավորումները) կամ առկա ձևակերպումներից հանել «Ազգային օպերատոր» բառակապակցությունը (հոլովաձևերով),
- հնարավորություն է տրվում վճարող կազմակերպության ընտրությունը կատարել առցանց դիմումի հիման վրա՝ անկախ աշխատելու հանգամանքից (բացաությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է),
- հանել համապատասխան մարմնի (ուժայինների) համակարգի վճարման նախնական ցուցակին վերաբերող դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգը վերջիններիս հասանելի է իրական ռեժիմով և այդ դեպքում ևս վճարման ցուցակը կազմվում է ընդհանուր կարգով,
- Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշումը համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի ձևակերպումներին։
-
Քննարկվել է
14.03.2023 - 30.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2706
Տպել