Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
4 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 3-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
2) որոշման հավելված 1-ում՝
ա. 1-ին մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կարգի իմաստով հավատարմագրված են համարվում նաև օտարերկրյա պետություններում հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները:»,
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «3 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով,
գ. 7-րդ կետի առաջին նախադասությունում «համապատասխան միավորներ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 67-րդ կետի համաձայն միասնական քննությունների համար սահմանված դրական միավոր» բառերով, «70 տոկոսը» և «75 տոկոսը» բառերը համապատասխանաբար փոխարինել «60 տոկոսը» և «65 տոկոսը» բառերով, իսկ «92-րդ կետի» բառերը փոխարինել «69-րդ կետի» բառերով,
դ. 9-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
ե. 11-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունում «փոխելը» բառից հետո լրացնել «կամ տրված տարկետման ժամկետի ընթացքում անկախ պատճառներից ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի առաջացումը» բառերը,
3) որոշման Ձև 3 պայմանագրի՝
ա. 1.1-ին կետում «3 ամիս» և «3 ամիսը» բառերը համապատասխանաբար փոխարինել «6 ամիս» և «6 ամիսը» բառերով,
բ. 2.3.2 կետում «ուսանելու» բառից հետո լրացնել «և (կամ) զինվորական ծառայության» բառերը,
4) որոշման հավելված 2-ում՝
ա. 2-րդ կետում «քանակը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը» բառերը փոխարինել «առկայությունը հստակեցնելու և այդ քաղաքացիներին սույն կարգի 3-րդ կետում նախատեսված տեղեկանքը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերով, իսկ «հարցում է կատարում» բառերը փոխարինել «տեղեկացնում է» բառերով,
բ. 3-րդ կետի առաջին նախադասությունում «կրթության և գիտության նախարարության հարցումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հստակեցնում են» բառերով, «անվանացուցակներ» բառը փոխարինել «առկայությունը և այդ քաղաքացիներին տրամադրում են տեղեկանք» բառերով,
գ. 3-րդ կետի երկրորդ նախադասությունում «Անվանացուցակների հետ միասին ներկայացվում են նաև քաղաքացու» բառերը փոխարինել «Տեղեկանքի տրամադրման հետ միաժամանակ քաղաքացուն առաջարկվում է իր զինվորական կոմիսարիատ ներկայացնել նաև» բառերով,
դ. 4-րդ կետի առաջին նախադասությունում «կրթության և գիտության նախարարին` սույն պայմանների 5-րդ կետում նախատեսված ամփոփ անվանացուցակներում ընդգրկվելու համար» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով,
ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբաբգրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սույն պայմանների 4-րդ կետի համաձայն ստացված դիմումների և կից ներկայացված տեղեկությունների ու փաստաթղթերի հիման վրա կազմում է դիմում ներկայացրած քաղաքացիների ամփոփ անվանացուցակներ և մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:»,
զ. 6-րդ կետի առաջին նախադասությունում «կրթության և գիտության նախարարությունից» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված ամփոփ» բառերով, իսկ «մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 30-ը կամ դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «5-օրյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
14.03.2023 - 30.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2658
Տպել