Սամվել Հակոբյան
16.03.2023
Նախագծով առաջարկվում է, ի թիվս այլնի, քրեական պատասխանատվություն սահմանել նաև հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206 պրիմ 5 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու համար: Այն դեպքում, երբ հենց հարկադիր կատարողն է հարկադիր կատարման ենթակա ակտը կատաելուն ուղղված միջոցներ ձեռնարկում, և դրան խոչընդոտում է քաղաքացին, ապա հարց է առաջանում՝ քաղաքացու կողմից հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելը, այլ խոսքով՝ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը պետք է գնահատվի որպես վարչաիրավական, թե քրեաիրավական հարաբերություն, որպիսի հանգամանքի պարզմամբ կորոշվի՝ անձը պետք է կրի քրեական, թե վարչական պատասխանատվություն: Կարծում եմ՝ արարքը, որը առաջարկում եք քրեականացնել, արդեն պատժի սպառնալիքի տակ է՝ վարչաիրավական իմաստով, ուստի այն քրեականացնելու համար նախ պետք է հանել զանցանքների շարքից, ապա նոր քրեականացնել: Հակառակ մոտեցման պարագայում իրավացիորեն հարց է առաջանալու՝ անձը պետք է կրի քրեական թե վարչական պատասխանատվություն, քանի որ նույն արարքը կատարելը կնախատեսվի թե ՔրՕ-ում և թե ՎիվՕ-ում: