«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:
Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
- Վերանայվել է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկման համար ստանդարտների ընդունման և գործողության մեջ դնելու կարգը:
- Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
- Ավելացվել է նոր պահանջ՝ ցանցային օպերատորի գործունեության դիմումի ներկայացմանը, առաջարկելով դիմումին կցել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ, եթե գործունեությունն իրականացվելու է սեփական ցանցով:
- Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես՝ հեղինակազորման և լիցենզիայի դադարեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով Հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող հեռահաղորդակցության սուբյեկտների գործունեության համար:
Օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորինս կհստակեցվեն և կկարգավորվեն նշված գործընթացները:
-
Քննարկվել է
10.03.2023 - 25.03.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2891
Տպել