Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1536-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» թիվ 1536-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով:

Անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» թիվ 1536-Ն որոշումը և ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ճանապարհով սահմանել, որ՝

  1. այն պետական մարմինները, որոնք ունեն կապի ծառայությունների գծով ծախսերի ծրագրավորման և իրականացման գործառույթային առանձնահատկություններ, ապա լիազորել այդպիսի պետական մարմինների ղեկավարներին իրենց ներքին իրավական ակտերով սահմանելու նշված ծառայությունների գծով նորմաները՝ ղեկավարվելով վերը նշված որոշմամբ հաստատված կապի ծառայությունների սահմանաչափերով:
  2. հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում փոստային կապի ծառայության համար ծախսի ծրագրավորման համար հիմք ընդունել բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացվող հաշվարկ-հիմնավորումները, ինչպես նաև նշված ծառայության գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» թիվ 1536-Ն որոշումը, որն այլևս արդիական չէ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:    

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի փաթեթի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  • Քննարկվել է

    08.03.2023 - 23.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2561

Տպել