Artak Zakarian
08.03.2023
«Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։
15 - Կողմ
3 - Դեմ
«Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի և Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 1562-Ա որոշման հավելվածով հաստատված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների 13-րդ կետի կատարման անհրաժեշտությունից:
Համաձայն 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ից) 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի` զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը: Ուստի սույն Նախագծով նախատեսվում է սահմանել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը:
Քննարկվել է
07.03.2023 - 22.03.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Առողջապահություն
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3400
Տպել08.03.2023
«Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։
03.03.2023
«Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չկան
01.03.2023
2. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի նախաբանում նշել ՀՀ վարչապետի համապատասխան որոշման կրճատ անվանումը: