«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 110 որոշմամբ հաստատված «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը, որի պահանջների պահպահման նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել պատշաճ վերահսկողություն:
Միաժամանակ, մի շարք պահանջներ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում ներառված չեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերում, ուստի պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով այդ պահանջներն անհրաժեշտ է ներառել ստուգաթերթերում:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար, տվյալ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:
Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված են պահանջներ, որոնց պահպանման նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն իրականացնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում: Բայի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ ՏԿ 047/2018 կանոնակարգը ուժի մեջ է մտնելու 2024թ․ հունվարի 1-ից և Աշխարհագրական նշումների մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջը՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում ներառել հարց՝ աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բնականոն գործունեությունը՝ սահմանելով անհրաժեշտ իրավական իրավական հիմքերը, ինչպես նաև ապահովել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ պետական վերահսկողությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
06.03.2023 - 22.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2936
Տպել