Հիշել նախագիծը
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:
Գավառ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 2,219,736.600/երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից՝ սեփական եկամուտներ՝ 718,466.000 /յոթ հարյուր տասնութ միլիոն չորս հարյուր վաթսունվեց հազար/ ՀՀ դրամ
2) ծախսերի գծով՝ 2,219,736.600 /երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ,
3) դիֆիցիտը /պակասուրդը/՝ 0.0 ՀՀ դրամ։
2. Գավառ համայնքի բյուջեի դիֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 0.0 ՀՀ դրամ:
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի։
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։
9. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 20 %:
10. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
03.03.2023 - 26.03.2023
-
Տեսակ
Ֆինանսական արձանագրություն
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
Դիտումներ` 3465
Տպել