«Շինարարական աշխատանքների գնման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը պայմանավորված ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Ա որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով սահմանված միջոցառման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով նախատեսված է «Գնման գործընթացի մասնակիցների վարկանշավորում» միջոցառումը, որից ակնկալվող արդյունքն է մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրումը՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա: Նախագծով նախատեսվում է սահմանել առանձնահատկություններ՝ ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների գնման ընթացակարգերի դեպքում: Նշված ընթացակարգերի կազմակերպման համար նախատեսվում է իրականացնել մասնակիցների նախաորակավորում՝ նախաորակավորմած մասնակիցների հետ կնքելով անժամկետ պայմանագրեր: Ընդ որում. - Ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների համար սահմանվում են շեմեր և մինչև նշված շեմը նման գործընթացի հետագա մասնակցության իրավունք ստանում են նախնական պայմանագրեր կնքած բոլոր մասնակիցները, - Նշված շեմերից բարձր գնումների դեպքում գնման գործընթացի հետագա մասնակցության իրավունք ունենում են վարկանիշավորման ցուցակի առաջին տասը բարձր գնահատական ունեցող նախնական պայմանագրեր կնքած մասնակիցները: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրում՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա:
|
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
9 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից: |
-
Քննարկվել է
02.03.2023 - 17.03.2023
-
Տեսակ
Կարգ
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
Դիտումներ` 2683
Տպել