Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների համաձայն և հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» թիվ 429-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետի» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի» բառերով:
2․ Որոշման 10-րդ կետը հանել:
3․ Որոշման 23-րդ կետը հանել:
4․ Որոշման 19-րդ կետից հետո լրացնել 19.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«19.1 Կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքը չպետք է պատրաստված լինի մարտական ակոսափող հրազենից՝ այն ձևափոխելու և կրակելու համար ոչ պիտանի վիճակի բերելու եղանակով:»:
5․ Որոշման 2-րդ գլխի վերնագրում, 6-րդ և 7-րդ կետերում «ազդանշանային» բառից հետո լրացնել «սարքի» բառը, 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերում «ազդանշանային» բառից հետո լրացնել «սարք» բառը, 5-րդ կետում «զենքը» բառը փոխարինել «սարքը» բառով, իսկ «զենքի» բառը փոխարինել «սարքի» բառով:
6․ Որոշման ողջ տեքստում «Զենքի մասին» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» բառերով:
7․ Որոշման ողջ տեքստում «սերտիֆիկացման» բառը փոխարինել «համապատասխանության գնահատման» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«___»___________ 2023թ.
ք.Երևան
-
Քննարկվել է
02.03.2023 - 17.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3129
Տպել