«ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՑՈՒՑԱՆԱԿԻ ՁԵՎԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ QR (ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ) ԿՈԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՑՈՒՑԱՆԱԿԻ ՁԵՎԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ QR (ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ) ԿՈԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի եւ դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ եւ լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն: Վերոնշյալ խնդիրը կարգավորելու նպատակով, 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-536-Ն օրենք (այսուհետ՝ Օրենք):
Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ) հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և տեղադրված վարորդին տեսանելի հատվածում, չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բացի այդ, Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդ: QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը, և Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, անհրաժեշտություն է առաջել մշակել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հաստատել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը, որի արդյունքում սպառողները կկարողանան, լցակայանից օգտվելիս QR կոդի միջոցով մուտք գործել համակարգ եւ ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Միաժամանակ, սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի եւ դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս կունենան հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ եւ լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:
- Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ Նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցմանը կամ ավելացմանը:
-
Քննարկվել է
28.02.2023 - 15.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3183
Տպել