Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԶԵՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 101 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԶԵՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 101 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Ֆիզիկական  և իրավաբանական անձանց քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվություն տրամադրելու, զենքը փոխանցելու

կարգը, թույլտվությունների ձևաթղթերը սահմանելու և ՀՀ ներքին գործերի նախարարի 2002 թվականի  մարտի 20-ի N 101 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 30.12.2022թ. թիվ 1562-Ա որոշման 10-րդ, 22-րդ և 23-րդ կետերի պահանջներից և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի, 17-րդ հոդվածի 6-րդ մասի և  18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել սահմանել Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվություն տրամադրելու կարգը և թույլտվության ձևը, օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում քաղաքացիական զենք ձեռք բերելու կարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքը փոխանցելու կարգը:

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, իրավաբանական անձանց քաղաքացիական և ծառայողական (այդ թվում՝ ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի) զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու, պահելու և կրելու, կրելու համապատասխան թույլտվություն տրամադրելու համար ներկայացվող փաստաթղթերն ընդունելու, ուսումնասիրելու ու թույլտվությունները ձևակերպելու, զենքը փոխանցելու պայմաններն ու պահանջները, թույլտվության ձևերը։ Մասնավորապես, սահմանվում են իրավաբանական  անձանց`

- զենք (փամփուշտներ, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր) ձեռք բերելու  թույլտվություն,

- զենք (փամփուշտներ, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր) ներկրելու (արտահանելու)  թույլտվություն,

- քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) թույլտվություն

- ՀՀ տարածքում զենք (փամփուշտներ) ձեռք բերելու  թույլտվություն

- զենքի (փամփուշտների) հավաքածու կազմելու թույլտվություն,

- զենք (փամփուշտներ) ցուցադրելու թույլտվություն

- քաղաքացիական, ծառայողական կամ մարտական զենքի (փամփուշտների, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի) առանձին տեսակներ պահելու և օգտագործելու (պահելու) թույլտվություն,

Ֆիզիկական անձանց`

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` քաղաքացիական կամ ծառայողական  զենք ձեռք բերելու թույլտվություն,

- օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն,

- ՀՀ քաղաքացիներին` քաղաքացիական կամ ծառայողական զենք (փամփուշտներ) ներկրելու թույլտվություն (թույլատրող փաստաթուղթ՝ եզրակացություն),

- օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք (փամփուշտներ) ներկրելու (արտահանելու) թույլտվություն (թույլատրող փաստաթուղթ՝ եզրակացություն),

- ՀՀ քաղաքացիներին` զենքի (փամփուշտների) հավաքածու կազմելու թույլտվություն,

- ՀՀ քաղաքացիներին` զենք (փամփուշտներ) ցուցադրելու թույլտվություն,

- ՀՀ քաղաքացիներին` քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու և կրելու թույլտվություն,

- հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական զենք (այդ թվում նաև մարտական զենքի առանձին տեսակներ) կրելու թույլտվություն

- ՀՀ քաղաքացիներին` որպես պարգև ստացած զենք պահելու և կրելու թույլտվություն

- ՀՀ քաղաքացիներին` որպես պարգև ստացած և կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած (մալած) զենք պահելու թույլտվություն

- ծառայողական զենք պահելու և կրելու թույլտվություն:

Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՆԳՆ 2002թ. մարտի 20-ի N 101 որոշումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանում նախատեսված իրավակարգավորումները բխում են «Զենքի մասին» օրենքի դրույթներից, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած կճանաչվի «Զենքի մասին» օրենքը, իսկ որոշման մեջ ծավալու փոփոխություններ նախատեսված լինելու հանգամանքով պայմանավորված` որոշման դրույթներում փոփոխությունները կատարվում են սույն նախագծով և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից բխող այլ ակտերով:

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, իրավաբանական անձանց քաղաքացիական և ծառայողական (այդ թվում՝ ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի) զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու, պահելու և կրելու, կրելու համապատասխան թույլտվություն տրամադրելու համար ներկայացվող փաստաթղթերն ընդունելու, ուսումնասիրելու ու թույլտվությունները ձևակերպելու, զենքը փոխանցելու պայմաններն ու պահանջները, թույլտվությունների ձևերը։

  • Քննարկվել է

    28.02.2023 - 16.03.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3277

Տպել

Առաջարկներ`

Artak Zakarian

01.03.2023

քաղաքացիների համար հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր օրենքով սահմանված այս թույլտվությունը հրամանի նախագծում բացակայում է։ Սա օրենքի խախտում է։ «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» օրնեքի Հոդված 11 Թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները 3. Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններն են` 7) զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն` վեց ամիս գործողության ժամկետով.

Տեսնել ավելին