Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ին կայացած կառավարության նիստում հավանության է արժանացել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի վերա­բերյալ Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարու­թյան օրենսդրական նախա­­ձեռնությանը (այսուհետ՝ օրենքներ)։ Օրենքները ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի դեկտեմբերի 8-ին, իսկ դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից: Օրենքների նախագծերով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ անցումային դրույթներ, որոնք անհրաժեշտ է նախատեսել նաև առնչվող ենթաօրենսդրական իրավական ակտերում։

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 532-Ն որոշման ընդունումից հետո փոփոխություններ է կատարվել օրենքներում։ Օրենքներում սահմանվել են անցումային դրույնթներ, մասնավորապես՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Միասնական սոցիալական ծառայությունը վերափորձաքննության համար դիմող անձանց ճանաչում է հաշմանդամություն ունեցող, սահմանում է հաշմանդամության խումբը (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը, մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը և այլն։ Որոշումների դրույթները առնչվում են ընդունված օրենքների կարգավորումներին և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթաօրենսդրական ակտերում։

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

Նախագծի անհրաժեշտություն բխում է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված օրենքների կարգավորումները առնչվող ենթաօրենսդրական ակտերում նախատեսելու անհրաժեշտությամբ, մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝
1․ սահամնել, որ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է նաև բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում,

2․ ենթաօրենսդրական իրավական ակտերում կիրառվող սահմանումները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը։  

 

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

Նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից ` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

 

  • Քննարկվել է

    24.02.2023 - 13.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2712

Տպել