«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հյաաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների` համարժեք ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» N 1462-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով․
- Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:»․
- Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»․
- Հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «ներմուծվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «՝ համարժեք ապրանքներով» բառերը փոխարինել «համարժեք» բառով․
- Հավելվածի 1-ին և 6-ից 9-րդ կետերում «սույն կարգի» բառերը փոխարինել «սույն հավելվածի» բառերով․
- Հավելվածի 7-րդ կետում «10 աշխատանքային օրերի ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով․
- Հավելվածի 8-րդ կետից հանել «սույն կարգին կցված ձևով» բառերը․
- Հավելվածի 2-րդ կետում «195-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «116-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ «դիմումի՝ համաձայն N 1 ձևի, հիման վրա» բառերը փոխարինել «դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի» բառերով․
- Հավելվածի 4-րդ կետում «195-րդ հոդվածով» բառերը փոխարինել «117-րդ հոդվածով» բառերով․
- Հավելվածի 10-րդ կետում «մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վերամշակման արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ հաշվետվության ստուգումից հետո» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո» բառերով․
- Հավելվածի 11-րդ կետում՝
ա․ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 241-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վերանորոգումից տարբերվող վերամշակման այլ գործողությունները (այսուհետ՝ վերամշակման այլ գործողություններ)» բառերը փոխարինել «վերամշակման այլ գործողություններ» բառերով․
բ․ «մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հաշվետվության ստուգումից հետո» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո» բառերով․
- Հավելվածի ձև N1-ում և ձև N2-ում՝
ա. «ներմուծվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով.
բ․ «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով․
գ․ «՝ համարժեք ապրանքներով» բառերը փոխարինել «համարժեք» բառով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
22.02.2023 - 09.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2566
Տպել