«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
8 - Դեմ
Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ։ Մասնավորապես, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 289-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն իրավախախտումների ցանկը, որոնք հիմք են լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին չընդգրկելու համար, սահմանում է Կառավարությունը: Նույն օրենքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում լիազորված տնտեսական օպերատորի վկայականի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող՝ նույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավախախտումների ցանկը սահմանում է Կառավարությունը, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 435-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու համար հիմք հանդիսացող՝ նույն օրենքով, վարչական և քրեական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավախախտումների ցանկը սահմանում է Կառավարությունը:
-
Քննարկվել է
21.02.2023 - 08.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3044
Տպել