Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի________________-ի   N-         Ն

 

          ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏՈԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն   և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն ՀՀ օրենքների 1-ին և 2-րդ հոդվածները՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի և ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար ներկայացվող տեղեկացման ձևը` համաձայն N 2 հավելվածի.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ    


 

 

Հավելված N1
ՀՀ կառավարության 2023 թվականի

«----------» «-----»-ի N-------------Ն որոշման

   

Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏՈԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով սահմանվում է ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք (այսուհետ՝ Խաղադրույք ընդունելու իրավունք) տրամադրելու կարգը:
  2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված հասկացությունների իմաստով:
  3. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է սույն կարգով՝ առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման,  խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում  սահմանված  պետական տուրքի վճարման և համապատասխան տեղեկացումը լիազոր մարմնին ներկայացնելու դեպքում:
  4. Կազմակերպիչը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին ներկայացնում է տեղեկացում, որտեղ նշվում են`

ա) կազմակերպության անվանումը և Կազմակերպչի համապատասխան լիցենզիայի համարը,

բ) պետական գրանցման համարը,

գ) Կազմակերպչի ՀՎՀՀ-ն,

դ) Կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքի դրույքաչափը և վճարման ամսաթիվը.

ե)) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը.

զ) տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` ներկայացվում է հայտատուի ցանկությամբ.

է) կապի միջոցները՝ հեռախոսահամարը և  էլեկտրոնային փոստ:

  1.  Եթե սույն կարգի 4-րդ կետով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը թերի է՝ եթե տեղեկացման մեջ առկա են իրավաբանական անձի անվանման, պետական գրանցման համարի, վճարված պետական տուրքի անդորրագրի վավերապայմանների  անհամապատասխանություններ, ապա տեղեկացումը համարվում է չներկայացված,  ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունքի հաշվառումը չի իրականացվում և իրավունքը չի ծագում, ինչի մասին լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ տեղեկացնում է Կազմակերպչին։
  2. Եթե սույն կարգի 5-րդ մասով սահմանված դեպքում տեղեկացումը համարվում է չներկայացված, ապա Կազմակերպիչը կարող է ներկայացնել սույն կարգով սահմանված նոր տեղեկացում:
  3. Եթե սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետներում խաղադրույք ընդունելու իրավունք ստանալու տեղեկացումը չի մերժվում, ապա Կազմակերպիչը համարվում է  հաշվառված լիազոր մարմնում   և խաղադրույք ընդունելու իրավունքը համարվում է տրված տեղեկացման մեջ նշված խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթվից, իսկ Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությյան դեպքում՝ լիցենզիայի տրման ամսաթվից:
  4. Կազմակերպիչը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին տեղեկացում ներկայացնում  է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պետական տուրքը վճարելուց հետո, մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի՝ Օրենքով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ:
  5. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին տեղեկացում ներկայացնում է Օրենքով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարելուց հետո, համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում  տրված խաղադրույք ընդունելու իրավունքները հաշվառվում են լիազոր մարմնի կողմից, և տեղեկացման մեջ ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում տեղեկացումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
  7. Խաղադրույք ընդունելու իրավունքը գործում է մինչև Օրենքով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրը ներառյալ:
  8. Խաղադրույք ընդունելու իրավունքը կասեցվում է համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման դեպքում:
  9. Խաղադրույք ընդունելու իրավունքը դադարում է համապատասխան լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում:
  10. Տեղեկացումը, սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ թղթային տարբերակով:

 

Հայաստանի Հանրապետության                                                

 վարչապետ                                                                                        Ն. Փաշինյան


 

 

Հավելված N2
ՀՀ կառավարության 2023 թվականի

«----------» «-----»-ի N-------------Ն որոշման

Ձև

Տեղեկացում ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար

Իրավաբանական անձի` Կազմակերպչի անվանումը

 

Պետական գրանցման համարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) համապատասխան լիցենզիայի համարը

 

Կազմակերպչի ՀՎՀՀ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը (նշվում է, եթե խաղադրույք ընդունելու իրավունքի համար առաջին անգան չի ներկայացնում տեղեկացում)

 

Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքի դրույքաչափը և վճարման ամսաթիվը.

 

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (ներկայացվում է Կազմակերպչի ցանկությամբ)

□□□□□□□□□□□□□□□□□□□□

Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

 

______________

           Ներկայացրած անձ

_____________________________________
 (ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում))

 

 

 

 _____  _______________ 20    թվական

  • Քննարկվել է

    21.02.2023 - 08.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Լիցենզավորում և թույլտվություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2774

Տպել