Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Զին­ված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածու համարվող անձանց վարորդա­կան վկայականներ հատկացնելու նպատակով, վերջիններիս բժշկական հավատարմագրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում անվճար կազմակերպելու հանգամանքով:

Գործող իրավակարգավորմամբ վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու նպատակով բժշկական հավատարմագրումը պահանջում է բժշկական հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվությունների իրականացում, որոնք  իրականացվում են վճարովի հիմունքներով` ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ  է զորակոչիկի ընտանիքի համար:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ Զին­ված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման նպատակով իրականացվող մասնագիտական խորհրդատվությունները և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները կիրականացվեն պետական պատվերի շրջանակներում անվճար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ Զին­ված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածու համարվող անձանց վարորդա­կան վկայականներ հատկացնելու նպատակով բժշկական հավատարմագրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պետական պատվերի շրջանակներում անվճար կազմակերպելու գործընթացը:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է:

  • Քննարկվել է

    17.02.2023 - 04.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3909

Տպել