Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«----» «-------------------------» 2023 թվականի N---- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 312-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
  2. Որոշման Հավելված N 3-ի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը (այսուհետ՝ քարտուղարություն): Քարտուղարության գործառույթները Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով իրականացնում է Նախարարության համապատասխան ստորաբաժանումը»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                   

ՀՀ կառավարության

2023 թվականի

                                                                      «--»  «--------»     N ---  -Ն որոշման

 

                                   Հավելված N 1

                                         ՀՀ կառավարության 2015 թվականի

                                     մարտի 19-ի N 312-Ն որոշման

 

 

Կ Ա Զ Մ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

 

          Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ,

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ,

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների երեք ներկայացուցիչ:

 

 

 

  • Քննարկվել է

    14.02.2023 - 07.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2961

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ