Հիշել նախագիծը

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի

N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1546-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                                       

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

-ի N -Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

  1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է թղթե զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի թելքերի պաստառից, ինչպես նաև քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից պատրաստված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ապրանքների վրա`

 

զուգարանի թուղթ

 

4818 10

 

թաշկինակներ և կոսմետիկ անձեռոցիկներ կամ դեմքի
անձեռոցիկներ և սրբիչներ

 

4818 20

 

սփռոցներ և անձեռոցիկներ

 

4818 30 000 0

 

վիրաբուժական, բժշկական կամ հիգիենիկ նպատակներով օգտագործվող՝ չներդրված մանրածախ վաճառքի համար և այլ ապրանքներ

 

4818 90 900

բամբակ տեքստիլ նյութերից և դրանից ստացված արտադրանքներ; մանածագործական մանրաթելեր, որոնք չեն գերազանցում 5 մմ երկարությունը (բմբուլ), տեքստիլի փոշի և հանգույցներ

5601

 

 

կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ) և համանման իրեր՝ ցանկացած նյութից

9619 00 300 0, 9619 00 400 0, 9619 00 710, 9619 00 750, 9619 00 790, 9619 00 890:

 

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների (այսուհետ` կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը։
  2. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման։

 

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) անհատական փաթեթվածք` մեկ առանձին միջադիրի, փաթեթավորված փաթեթ,

2) թաղանթանյութ` թելքավոր կիսապատրաստվածք, որն ստացվում է քիմիկատների լուծույթների հետ բուսական հումքի եփման միջոցով, որի արդյունքում հեռացվում է ոչ թաղանթանյութային բաղադրիչների մեծ մասը` լիգնին, կիսաթաղանթանյութ, լուծամզուքային նյութեր,

3) թուղթ` նյութ, որի 1 մ2 մակերեսի զանգվածը չի գերազանցում 230 գ-ը, հիմնականում բաղկացած է մակերևութային շաղկապման ուժով իրար կապված բուսական թելքերից և կարող է պարունակել սոսնձապատման նյութեր, հանքային լցանյութեր, քիմիական և բնական թելքեր, պիգմենտներ և ներկանյութեր,

4) կանացի հիգիենիկ միջադիր` մեկանգամյա օգտագործման բազմաշերտ ներծծող ապրանք, որը նախատեսված է կանանց արտաքին արտազատումների ներծծման և պահման համար,

5) հատուկ բաղադրիչ` նյութ, որը նախատեսված է սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին հիմնական գործառական հատկություններից բացի լրացուցիչ հատկություններով (հակամանրէային, հոտը կլանող և այլն) օժտելու համար:

 

ՇՈՒԿԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5․ Հայաստանի Հանրապետության տարածքում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

6․ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

7․ Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պատրաստման համար օգտագործվող թուղթը, թաղանթանյութը, թղթի զանգվածը, թաղանթանյութի բամբակը, մանածագործական նյութերը, պոլիմերային թաղանթները, քիմիական թելքերը, մանածագործական և դրանց հետ խառնվող թղթի և ստվարաթղթի թափոնը, ինչպես նաև ներկանյութերը, բուրավետիչ և (կամ) տարբեր բաղադրիչներով (հականեխիչ, ախտահանիչ, լվացող և այլն) տոգորման նյութերը, տպագրական ներկերը, սոսինձները և կլանող (աբսորբող) նյութերը պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով։

8․ Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված պահանջներին, իսկ կանացի հիգիենիկ միջադիրների, վիրախծուծների (տամպոններ) գործառական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված պահանջներին:

 

Աղյուսակ N 1

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները

   

 

 

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի արժեքն ըստ արտադրանքի տեսակի

 

թղթե անձեռոցիկներ, թաշկինակներ, զուգարանի թուղթ (միաշերտ կամ բազմաշերտ) և այլ թղթե արտադրա-տեսակներ

խոհանոցային թղթե սրբիչներ և սպասքավորման անձեռոցիկներ, սփռոցներ

կանացի հիգիենիկ միջադիրներ, վիրախծուծներ (տամպոններ)

 

ամեն-օրյա

Կրի

տիկական օրերի համար

գիշերային և առատ արտա-զատման դեպքում

 

1

2

3

4

5

6

 

1. Ջրային լուծամզուքի pH

4,5-8,5

ջրային լուծույթի pH-ի փոփոխությունը + 1-ից ոչ ավելի

 

2. Հիգիենիկ ցուցանիշները`

 

  

 

2.1. Ջրային լուծամզուքի`

    

  

 

արտաքին տեսքը

թափանցիկ հեղուկ` առանց պղտորության, նստվածքի և գունավորման

թափանցիկ հեղուկ` առանց պղտորության և նստվածքի

 

 

-

 

 

հոտը, բալլ, ոչ ավելի

1

1

 

 

թթվայնացումը (օրգանական նյութերի ընդհանուր քանակը), մգ O2/դմ3, ոչ ավելի

 

 -

 

 

10,0

 

2.2. Ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավելի`

    

  

 

 

ֆորմալդեհիդ

 

0,100

 

0,100

 

 

կապար (Pb)

-

 

0,030

-

 

ցինկ (Zn)

-

 0,100

-

 

քրոմ (Cr6),
քրոմ (Cr3)

-

 0,100 (գումարային)

-

 

 

Գունավորման համար ներկեր
օգտագործելու դեպքում

 

 

կապույտ

 

 

կոբալտ (Co)

0,100

 

 -

 

դեղին

 

քրոմ (Cr6),
քրոմ (Cr3)

0,100 (գումարային)

 -

 

 

կադմիում (Cd)

 

0,001

 -

 

 

պղինձ (Cu)

 

1,000

 -

 

 

կարմիր

 

մանգան (Mn)

0,100

-

 

 

կանաչ

 

 

պղինձ (Cu)

 

1,000

-

 

 

քրոմ (Cr6),
քրոմ (Cr3)

 

0,100 (գումարային)

-

 

 

մանգան (Mn)

 

0,100

-

 

 

սև, վարդագորշա-
գույն, վարդագույն

 

 

կոբալտ (Co)

 

0,100

-

 

 

պղինձ (Cu)

 

1,000

-

 

 

երկնագույն

 

պղինձ (Cu)

1,000

-

 

գորշագույն

 

երկաթ (Fe)

0,300

-

 

2.3. Ջրային լուծամզուքի թունավորության ցուցիչը, %

70-ից մինչև 120

70-ից մինչև 120

 

3. Մաշկագրգռիչ ազդեցությունները, բալլ, ոչ ավելի

-

0

 

4. Զգայունացնող ազդեցությունները

-

Բացակայում են։

 

5. Մանրէաբանական ցուցանիշները` մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների`
5.1. Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների ընդհանուր քանակությունը (ՄԱՖԱՄ), ԳԱՄ/գ, ոչ ավելի

1 x 103

 

1 x 102

 

 

5.2. Էնտերոբակտեր (Enterobacteriaceae) ցեղի մանրէներ

Բացակայում է։

Բացակայում է։

 

 

5.3. Ախտածին ստաֆիլակոկեր (Staphylococcus aureus)

Բացակայում է։

Բացակայում է։

 

5.4. Պսևդոմոնա աերոգինոզա (Pseudomonas aeruginose)

Բացակայում է։

Բացակայում է։

 

5.5. Խմորասնկեր և բորբոսասնկեր

1 x 102

Բացակայում է։

                   

 

Աղյուսակ N 2

Կանացի հիգիենիկ միջադիրների և վիրախծուծների (տամպոններ) գործառական ցուցանիշները

Արտադրանքի տեսակը

Ցուցանիշի անվանումը և նորմը

լրիվ խոնավա-
կլանումը, գ,
ոչ պակաս

ներծծման
ժամանակը, վ,
ոչ ավելի

հակադարձ
մակակլանումը, գ

1

2

3

4

Կանացի հիգիենիկ միջադիրներ, վիրախծուծներ (տամպոններ)

Ամենօրյա`

1-ին դասի
2-րդ դասի
Կրիտիկական օրերի համար`
1-ին դասի`
միջին խոնավակլանմամբ
բարձր խոնավակլանմամբ
2-րդ դասի`
միջին խոնավակլանմամբ
բարձր խոնավակլանմամբ 



8,5
4,0


50,0
55,0

44,0
47,0



-
-


7,0
6,0

7,0
7,0



-
-


-
-

-
-

Գիշերային և առատ
արտազատման դեպքում`
1-ին դասի`
միջին խոնավակլանմամբ
բարձր խոնավակլանմամբ
2-րդ դասի`
միջին խոնավակլանմամբ




65,0
70,0

60,0




7,0
6,0

7,0




-
-
-

Կենցաղային ԵՎ սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մակնշումը

  1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների յուրաքանչյուր միավորի փաթեթվածքի կամ փաթեթվածքի և (կամ) դրան ամրացված պիտակի վրա պետք է լինեն հետևյալ մակնշվածքը`

ա) արտադրանքի անվանումը, մակնիշը (առկայության դեպքում),

բ) արտադրող երկրի անվանումը,

գ) արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

դ) կանացի հիգիենիկ միջադիրների և վիրախծուծների համար` տեխնիկական կառուցվածքի տարբերակիչ բնութագրերը,

ե) արտադրանքի անվանական չափերը (գլանափաթեթի երկարությունը և լայնությունը, թերթի չափերը կամ մակերեսը),

զ) տեղեկատվություն հատուկ բաղադրիչների առկայության մասին (կանացի հիգիենիկ միջադիրների համար),

է) փաթեթվածքում ապրանքների քանակը,

ը) պատրաստման ամիսը, տարեթիվը, իսկ մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար` մանրէազերծման օրը, ամիսը, տարեթիվը,

թ) «Կոյուղի չնետել» բառերը (կանացի հիգիենիկ միջադիրների համար),

ժ) տոգորող լուծույթի կամ պատվածքի (առկայության դեպքում) բաղադրությունը,

ի) օգտագործման ցուցումները (անհրաժեշտության դեպքում),

լ) մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար լրացուցիչ պետք է նշել «Չօգտագործել անհատական փաթեթվածքի խախտման դեպքում» բառերը, իսկ ճառագայթումային մեթոդով մանրէազերծման դեպքում` «Մանրէազերծված է ճառագայթումային մեթոդով» բառերը,

խ) կանացի հիգիենիկ միջադիրների համար լրացուցիչ կարող են նշված լինել N 3 աղյուսակով սահմանված խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները:

Աղյուսակ N 3

Կանացի հիգիենիկ միջադիրների խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները

Միջադիրի տեսակը

Խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանը

Ամենօրյա`
1-ին դասի
2-րդ դասի

 

 

Կրիտիկական օրերի`
1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ
2-րդ դասի` բարձր խոնավակլանմամբ 

1-ին դասի` միջին խոնավակլանմամբ

2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ

 

  

 

Գիշերային`
1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ
1-ին դասի` միջին խոնավակլանմամբ

2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ

 

 

 

  1. Մակնշվածքըպետք է լինի հստակ, պարզ և ընթեռնելի:
  2. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մասին սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին` հայերենով։
  3. Փոխադրական տարայի մակնշվածքը պետք է պարունակի «Կեռերով չվերցնել», «Պահպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները:

 

Կենցաղային ԵՎ սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների փաթեթավորումը, փոխադրումը, ԻՐԱՑՈՒՄԸ ԵՎ պահումը

 

  1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել թղթով, պոլիմերային թաղանթով կամ փաթեթավորման այլ նյութերով, որոնք կապահովեն դրանց պահպանվածությունը և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանումը` փոխադրման և պահման ընթացքում:
  2. Տոգորման նյութերով մշակված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել փոխադրման, իրացման և պահման ժամանակ գործառական հատկությունների պահպանվածությունն ապահովող հերմետիկ փաթեթվածքով:
  3. Մանրէազերծված յուրաքանչյուր կանացի հիգիենիկ միջադիրի և վիրախծուծի հերմետիկ փաթեթավորման նյութերը պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով:
  4. Նույն խմբային փաթեթվածքում պետք է փաթեթավորել նույն անվանմամբ, չափերով, տեխնիկական և գեղազարդային նույն կառուցվածքով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ:
  5. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներով փաթեթվածքների փոխադրումը պետք է իրականացնել փոխադրական տարաներում փաթեթավորված` փակ տեսակի տրանսպորտային միջոցներով:
  6. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է պահել փակ, մթնոլորտային տեղումներից, խոնավությունից պաշտպանված տարածքներում և փոխադրման, իրացման ժամանակ ապահովել պաշտպանվածությունը մթնոլորտային տեղումներից և խոնավությունից:

 

 ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը հավաստելու համար հայտատուն`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման կամ հայտարարագրման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.

2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների փաթեթվածքի կամ դրանց փակցված պիտակների վրա:

  1. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նմուշների ընտրությունն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, տվյալ խմբաքանակից պատահական ընտրման մեթոդով ընտրելով 1%-ի չափով, բայց 1 հատից ոչ պակաս փաթեթավորված միավոր (արկղ, կապոց, պարկ և այլն), որից էլ փորձարկումների կատարման համար ընտրում են`

1) գլանափաթեթներով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ` 1%-ի չափով, բայց 10 գլանափաթեթից ոչ պակաս,

2) թերթերով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ` 100 թերթից ոչ պակաս,

3) կանացի միջադիր, վիրախծուծ, խանձարուր և համանման սանիտարահիգիենիկ ապրանքներ` 30 հատից ոչ պակաս:

  1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց փաթեթվածքի կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը։
  2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասախանությունը կատարվում է 10-րդ բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով կամ նույն ճշտությունն ապահովող այլ մեթոդներով։

23․ Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշների որոշման ժամանակ ջրային լուծամզուքը պետք է պատրաստել սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:

24․ Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները որոշում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով: 

  1. Համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգերով։
  2. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է 3 տարվանից ոչ ավելի:
  3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասախանության սերտիֆիկատի կասեցնելու կամ դադարեցնելու պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ։
  4. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

  1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 Ստանդարտների նշագիրը
(բաժինը, կետը)

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող
ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ Ռ 52354
(5-րդ բաժին)

ԿԵնցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության
թղթե արտադրատեսակները. Ընդհանուր տեխնիկական
պայմաններ

ԳՕՍՏ Ռ 52483
(7-րդ բաժին)

Կանացի հիգիենիկ միջադիրներ (փաթեթներ).
Ընդհանուր տեխնիկական պայմաններ

  • Քննարկվել է

    13.02.2023 - 03.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2345

Տպել