ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
1) 1-ին կետում «Պորտլանդցեմենտ 2523» բառերը փոխարինել «Պորտլանդցեմենտ 2523 10 000 0, 2523 21 000 0, 2523 29 000 0, 2523 30 000 0, 2523 90 000 0» բառերով.
2) 3-րդ բաժնի վերնագրում «Շուկա մուտք գործելու պայմանները» բառերը փոխարինել «Շուկայահանմանը ներկայացվող պահանջները» բառերով․
3) 5-րդ կետում «պորտլանդցեմենտային կլինկերի» բառերից հետո լրացնել «արտադրությունը, փոխադրումը և» բառերով.
4) N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ N 2
Ամրու թյան դասը |
Ծռման ամրու թյունը 28 օրական հասունացմամբ, ՄՊա, ոչ պակաս |
Սեղմման ամրությունը, ՄՊա, օր հասունությամբ |
Կապակցումը |
Ծավալի փոփոխման հավասարաչա փությունը (ընդարձա կումը), մմ, ոչ ավել |
||||
Վաղ ամրություն |
Ստանդարտ ամրություն |
|||||||
2 օրա կան, Ոչ պակաս |
7 օրա կան, Ոչ պակաս |
28 օրական |
Սկիզբ, րոպե, Ոչ շուտ |
Վերջ, ժամ, ոչ ուշ |
||||
ոչ պա կաս |
ոչ ավելի |
|||||||
1․ |
2․ |
3․ |
4․ |
5․ |
6․ |
7․ |
8․ |
9․ |
22․5 N |
- |
- |
11.0 |
22.5 |
42.5 |
|
|
10 |
32․5 N |
5.5 |
- |
16.0 |
32.5 |
52.5 |
75 |
10 |
|
32․5 R |
5.5 |
10.0 |
- |
|||||
42․5 N |
6.0 |
10.0 |
- |
42.5 |
62.5 |
60 |
10 |
|
42․5 R |
6.0 |
20.0 |
- |
|||||
52․5 N |
6.5 |
20.0 |
- |
52.5 |
- |
45 |
10 |
|
52․5 R |
6.5 |
30.0 |
- |
|||||
Ցեմենտի աղացվածքի մանրությունը ըստ N 008 մաղի վրայի մնացորդի, %, ոչ ավել |
15 |
|||||||
Ցեմենտի աղացվածքի մանրությունը ըստ տեսակարար մակերեսի, սմ2/գ |
2800-4000 |
».
5) 15-րդ կետում «ԳՕՍՏ 31108-2003» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 31108» բառերով.
6) 17-րդ կետում «և պահման» բառերը փոխարինել «, իրացման և պահման» բառերով․
7)․ 30 - 33-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
8)․ 39-րդ կետում « և այլ» բառերից առաջ լրացնել «օրենքներով» բառը․
9)․ 11-րդ բաժնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով`
«
ԳՕՍՏ 30515 |
Ցեմենտներ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 31108 |
Ցեմենտներ համաշինարարական․ Տեխնիկական պայմաններ |
»։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով սահմանված պահանջների կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը։
- Սույն կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:
-
Քննարկվել է
13.02.2023 - 03.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2402
Տպել