«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանման մասին»
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՇՐՋԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
ԱՆԱԶԱՏ և ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ստեղծել մասնագիտական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմն ու աշխատակարգը:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
շրջական միջավայրի նախարարի 2023 թվականի
« » N -Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ԱՆԱԶԱՏ և ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության (այսուհետ՝ Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
- Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ Լիազորված մարմին)։
- Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։
- Թույլտվության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացության տրամադրող հանձնաժողով (այսուհետ՝ Մասնագիտական հանձնաժողով)։
- Թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի Ձև N1-ին համապատասխան:
- Թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներկայացնում`
1) Թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N2-ի։
- Հայտում նշվում է՝
1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
2) պահման ենթակա վայրի կենդանու տեսակը (հայերեն և լատիներեն անվանումները),պահման նպատակը, առանձնյակների քանակը, սեռը, տարիքի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Հայտին կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
2) իրավաբանական անձինք՝ իրավաբանական հաստատությունում աշխատող անձի (անձանց) անասնաբուժության, կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետների որակավորումը հաստատող փաստաթղթի, անասնաբուժական կլինիկաների կամ անասնաբուժության բնագավառում մասնագիտացված հաստատությունների հետ պայմանագրի, ֆիզիկական անձինք՝ անասնաբուժական կլինիկաների կամ անասնաբուժության բնագավառում մասնագիտացված հաստատությունների հետ պայմանագրի, ինչպես նաև անասնաբուժության, կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետների հետ պայմանագրի պատճենները,
3) վայրի կենդանու ձեռքբերումը փաստող փաստաթղթեր, բացառությամբ՝ մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը առանց թույլտվության գործունեության իրականացնելու դեպքերի,
4) գործունեության իրականացման վերաբերյալ ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), ինչը ներառում է գործնեության իրականացման նպատակը, վայրի կենդանիների քանակը, տեսակը, այդ թվում՝ լատիներեն անվանմամբ, սեռը, հնարավորության դեպքում՝ տարիքը, կենդանու ֆիզիոլոգիական բնութագիրը, յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանված սննդակարգերը, յուրաքանչյուր կենդանատեսակի պահման համար նախատեսված տարածքի չափը, գործունեության իրականացման վայրը, կենդանու բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ սարքավորումների առկայությունը, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկը՝ հաստատված անասնաբույժի կողմից:
- Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:
II.ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:
- Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը: Հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
- Լիազորված մարմինը ութ աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվության համար անհրաժեշտ լիակազմ և ամբողջական փաստաթղթերի պատճենները ներկայացնում է Մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:
- Մասնագիտական հանձնաժողովը, հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ քան 20 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին է ներկայացնում եզրակացություն տվյալ հայտատուի գործունեության վերաբերյալ: Մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Հայտատուն հրավիրվում է Մասնագիտական հանձնաժողովի նիստին:
- Լիազորված մարմինը, Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին գրավոր տեղեկացնում է Թույլտվության տրամադրման կամ մերժման վերաբերյալ:
- Հայտատուն, լիազորված մարմնի կողմից Թույլտվության տրամադրելու մասին տեղեկանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով վճարում է պետական տուրք և վճարման անդորրագիրը Լիազորված մարմնին ներկայացնելուց հետո՝ ստանում Թույլտվությունը:
- Թույլտվությունը տրվում է 15 տարի ժամկետով:
- 17. Թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք թույլտվության ժամկետի ավարտից ոչ ուշ քան 20 աշխատանքային օր առաջ, պարտավոր են Լիազորված մարմնին գրությամբ դիմել Թույլտվությունը երկարաձգելու համար:
- Լիազորված մարմինը Թույլտվությունը երկարաձգում է ևս 5 տարի ժամկետով: Վերջինս 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն՝ «Երկարաձգում» նշագրմամբ:
- Թույլտվությունն մեկ անգամ երկարաձգած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, թույլտվության ժամկետի ավարտից ոչ ուշ քան 30 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում են Լիազորված մարմին սույն կարգով սահմանված ընթացակարգով նոր Թույլտվություն ստանալու համար:
- Թույլտվության կորցնելու դեպքում Թույլտվություն ստացած անձը դրա մասին գրավոր հայտնում է Լիազորված մարմնին: Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն՝ «Կրկնօրինակ» նշագրմամբ:
- Ծրագրով ներկայացված կենդանու պահելու պայմանների փոփոխություն նախատեսելու դեպքում, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք այդ մասին գրությամբ տեղեկացնում են Լիազորված մարմնին ոչ ուշ քան փոփոխությունն անելուց 20 աշխատանքային օր առաջ:
- Լիազորված մարմինը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացրած գրությունը տրամադրում է Մասնագիտական հանձնաժողովին:
- Մասնագիտական հանձնաժողովը ոչ ուշ քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մասնագիտական կարծիք:
24.Սույն կարգի 23-րդ կետում նշված կարծիքը Լիազորված մարմինը քննարկում և վերջնական դիրքորոշումը ոչ ուշ քան մասնագիտական կարծիքը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է ֆիզիկական և իրավաբանական անձին:
- Թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
III.ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե
1) հայտը և ներկայացված փաստաթղթերը թերի են (չեն լրացվել սույն կարգին համապատասխան լիազորված մարմնի կողմից պատշաճ ծանուցելուց հետո) կամ բացակայում են Հավելվածի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևիցե մեկը կամ դրանցում բերված տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը,
2) մասնագիտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:
- Թույլտվության տրամադրումը մերժելու մասին գրության մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառները:
IV.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Թույլտվության տրամադրումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
- Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
|
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀՄԱՆ
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______________ |
|
Տրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________________________________________________________________________________________________________________________________ |
||
o ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ |
||
Անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը ________________________________________________________________________________________________________________________________________________________________ |
||
o ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ |
||
Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանվման վկայականի համարը, գտնվելու վայրը ____________________________________________________________________________________________________________________________________________________ |
||
Գործունեության իրականացման վայրը _______________________________________ _______________________________________________________________________
|
||
Պահման ենթակա վայրի կենդանու(կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները) _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ Պահման նպատակը __________________________________________________________________________________________________________________________________________________________________________ Պահման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Թույլտվության տրման հիմքը ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________ |
||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ Կ.Տ.
|
Ձև N 2
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
___________________________________
|
(անունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը
_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի հասցեն
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
4․ Գործունեության իրականացման վայրը,
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
5․ Պահման ենթակա վայրի կենդանու(կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)
—————————————————————————————————————————————
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
6․ Պահման նպատակը
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
7․ Պահման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
8․ Վայրի կենդանիներ պահող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն(առկայության դեպքում)
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
-
Քննարկվել է
13.02.2023 - 28.02.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3870
Տպել