Լրամշակման փուլում է
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու
մասին» օրենքի նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու և «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Ոստիկանության գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) վերապահելու նպատակով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․
2022 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը (այսուհետ՝ Ազգային ժողով) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կառուցվածքում ձևավորվեց Նախարարությունը։
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով Նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես Նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթն իրականացվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ նույն մասի 2-րդ կետը՝ Ոստիկանության կողմից, ուստի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով լիազոր մարմին սահմանելու համար անհրաժեշտ է «Պաշտպանության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ Ոստիկանությանը վերապահված գործառույթները սահմանելով որպես Նախարարության կողմից իրականացվելիք գործառույթներ։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է Նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում «Պաշտպանության մասին» 20-րդ հոդվածի 2-րդ մասով Ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանվի Նախարարությունը։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1269-Ն որոշման մեջ։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
10.02.2023 - 26.02.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3580
Տպել